ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում մահացած զինծառայող Ն․Թ․-ն մինչև մահանալը ծեծի է ենթարկվել, գրում է ArmLur.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ News.am-ի տեղեկություններով՝ զոհված զինծառայողը Հայ-ռուսական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Նարեկ Թորոսյանն է, ով անցնում էր ժամկետային զինվորական ծառայություն։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ քննության նախնական վարկածներից մեկը զինծառայողին ինքնասպանության հասցնելն է։ Կայքը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնում է նաև, որ … Read more

Տնտեսագետը կասկածի տակ է դրել Fitch-ի՝ Հայաստանի վերաբերյալ կանխատեսումը Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի ռիսկերի պատճառով

Հայ-ադրբեջանական հարաբերությունների ապագան անկանխատեսելի է մնում նույնիսկ կարճաժամկետ հեռանկարում, հայտարարել է Մանասերյանը ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Միջազգային վարկանիշային Fitch Ratings գործակալության կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշի հաստատումը «BB-» մակարդակում՝ «դրական» կանխատեսմամբ, չափազանց լավատեսական է թվում, քանի որ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի կայունությունը հարցականի տակ է մնում, կարծում է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը։ … Read more

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը, որին մասնակցում են հայկական և իրանական առաջատար վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ ու փորձագետներ: Այս մասին տեղեկացնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից: Միջոցառման պաշտոնական բացմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Իր ելույթում մարզպետը բարձր է գնահատել հայ-իրանական բարեկամական հարաբերություններն ու դրանց նշանակությունը Հայաստանի, մասնավորապես՝ Սյունիքի համար: Նա … Read more

Երեմ Սարգսյանին թույլ չեն տվել ներկայացնել Գագիկ Ծառուկյանի շահերը – Live News

Նախաքննական մարմինը փաստաբան Երեմ Սարգսյանին հեռացրել է վարույթից ու թույլ չի տվել հանդես գալ որպես Գագիկ Ծառուկյանի փաստաբան։ «Առերեսումը սկսելուց առաջ որոշեցին, որ ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնում են վարույթից, այսինքն՝ թույլ չեն տալիս, որ լինեմ Գագիկ Ծառուկյանի պաշտպանը»,-նշել է նա և պարզաբանել․ «Իրանի քաղաքացին ցուցմունք է տվել, որ իրենց ընդհանուր հանդիպումներից  որոշակի հանդիպումների … Read more

Արեւմտահայերէն լուրեր 22 Յուլիս. 2026 — Հայաստանի Հանրային Ռադիո

• Օգոստոսի 2-ին Հայաստանի վարչապետին հովանիին ներքոյ ամենամեայ բանակային խաղերը պիտի սկսին. Պաշտպանութեան նախարարութիւն։ • Վահան Կոստանեանը Գանատայի մէջ, քննարկած է երկկողմ համագործակցութեան ընդլայնումը։ • Գերմանիոյ եւ Ատրպէյճանի նախագահները քննարկած են հայ- ատրպէյճան խաղաղութեան գործընթացը։ • Թրամփ հիւրընկալեց Լիբանանի նախագահ Ժոզէֆ Աունը։ • Իրանի անօդաչուները յարձակում գործած են Քուէյթի մէջ ամերիկեան ռազմակայանի վրայ։ • Հայկ … Read more

Կիևն արձագանքել է Բաքվում կայացած Ռուսաստանի և Գերմանիայի միջև գաղտնի բանակցություններին

Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բաքվում Ռուսաստանի և Գերմանիայի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների միջև անցկացված գաղտնի հանդիպումը որևէ նշանակություն չունի պատերազմի ավարտի համար։ Բաքվում տեղի ունեցած Գերմանիայի և Ռուսաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնի հանդիպումը Ուկրաինայում պատերազմի ավարտի վերաբերյալ «ոչ մի նշանակություն չունի»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Գեորգի … Read more

Հայ-վրացական ռազմական ոստիկանական համագործակցության ընդլայնում

Հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը ռազմական ոստիկանությունում ընդունել է Վրաստանի պաշտպանության ուժերի ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Շալվա Շենգելիայի գլխավորած պատվիրակությանը, որը եռօրյա այցով Հայաստանում է՝ ռազմական ոստիկանության ոլորտում փորձի փոխանակման և համագործակցության զարգացման նպատակով, հայտնում են ՊՆ-ից: Հանդիպման ընթացքում, վերահաստատելով նախորդ տարվա հոկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունները, կողմերը ներկայացրել են … Read more

«Հեշտ չէ ընդունել, որ ապրում ես ատոմային գերտերությունում, որի վրա ուկրաինական ինչ-որ դրոններ են ընկնում»․ Վլադիմիր Հովհաննիսյան

«Համերաշխություն» կրթական և հետազոտական հիմնադրամի տնօրեն Վլադիմիր Հովհաննիսյանի գրառումը․ «Փաստացի Ռուսաստանի որևէ խոշոր քաղաքի վրա Երկրորդ Համաշխարհային պատերազմից ի վեր որևէ ռումբ չէր ընկել։Դա մոտավորապես 80 և ավելի տարի ա, 3 և ավելի սերունդ։Այս երկար ժամանակահատվածը լիովին բավական ա, որպեսզի առաջանա անձեռնմխելիության զգացում, որը մյուս կողմից էլ կերակրվելով անհաղթելիության, ռուսական կայսերապաշտության, ատոմային գերտերության, Պուտինի կերպարի … Read more

ԿԿՀ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի դեմ վարույթ հարուցելու վերաբերյալ դիմումը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մերժել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու դիմումը։ Որոշումը կայացվել է 2026 թվականի հուլիսի 17-ին՝ քաղաքացի Սեմյոն Բաբայանի ներկայացրած դիմումի հիման վրա։ Iravaban.net-ը տեղեկանում է ԿԿՀ-ից։ Դիմումատուն պնդել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում արած հայտարարություններով կարող էր խախտել … Read more