
Նախաքննական մարմինը փաստաբան Երեմ Սարգսյանին հեռացրել է վարույթից ու թույլ չի տվել հանդես գալ որպես Գագիկ Ծառուկյանի փաստաբան։
«Առերեսումը սկսելուց առաջ որոշեցին, որ ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնում են վարույթից, այսինքն՝ թույլ չեն տալիս, որ լինեմ Գագիկ Ծառուկյանի պաշտպանը»,-նշել է նա և պարզաբանել․
«Իրանի քաղաքացին ցուցմունք է տվել, որ իրենց ընդհանուր հանդիպումներից որոշակի հանդիպումների ես ևս ներկա եմ եղել Գագիկ Ծառուկյանի հետ: Իրենք դիտարկել են, որ ես կարող եմ գործի վերաբերյալ տվյալ ունենալ և, որպես վկա, հարցաքննվել:
Ես ուզում եմ ասել, որ սա ապօրինության գագաթնակետն է և ես պետք է ասեմ, որ դրա մասին երեկ հիմքեր էին փորձում դնել: Իրենք ինձ վախից հեռացրին վարույթից, որովհետև այն ապօրինությունները, որոնք իրենք կատարում էին, երեկ ուղղակի ջախջախել ենք, դրանից առաջ ևս»,-մանրամասնել է Երեմ Սարգսյանը: