Տարադրամի փոխարժեքը հունիսի 1-ին՝ ըստ հայաստանյան բանկերի – armeniatoday.am

Հայաստանի առևտրային բանկերը հունիսի 1-ին ԱՄՆ դոլարը գնում են 366,20 դրամ միջին գնով, վաճառում՝ 370,85 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից: Ռուսական ռուբլին միջինում գնվում է 4,99, վաճառվում՝ 5,32 դրամով: Եվրոն ընդունվում է միջինը 423,08, վաճառվում՝ 434,91 դրամով։

Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ն․Ս․Օ․Տ․Տ․ ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՇԱԲԱԹՎԱ ԱՌԻԹՈՎ Սիրելի բարեպաշտ զավակներ Մեր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հղում ենք ձեզ Հայրապետական Մեր օրհնությունը, սերն ու բարեմաղթանքները։ Փառաբանական աղոթքով առ Բարձրյալն Աստված հունիսի 1-ին մուտք ենք գործում Արարատյան տոների շաբաթ, որն առանձնահատուկ կարևորություն ունի ազգային-եկեղեցական մեր կյանքում։ Հանդիսավոր թափորներով և Սուրբ Պատարագների արարողություններով, երկրպագության նպատակով … Read more

Յոթ անուն և մի մեծ երազանք՝ հանուն մեր երեխաների վաղվա օրվա •

Երեխան՝ աշխարհի ամենալուսավոր հրաշքը․ Այսօր Երեխաների միջազգային օրն է՝ մի օր, որը մեզ հիշեցնում է, որ աշխարհի ամենամեծ հարստությունը ոչ թե շքեղ պալատներն են, ոչ թե ոսկին ու արծաթը, այլ մանկան ժպիտը, նրա մաքուր հայացքն ու անաղարտ սիրտը։ Երեխան կյանքի ամենագեղեցիկ բանաստեղծությունն է, որ երբևէ գրվել է Տիրոջ ձեռքով։ Նա գալիս է աշխարհ՝ իր հետ … Read more

Կեղծավորություն կլիներ ասել, թե կարող եմ մրցակցել Յամալի հետ․ Ռաֆինյա

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան խոսել է խաղադաշտում իր դիրքի և թիմակից Լամին Յամալի հետ մրցակցության մասին։ Բրազիլացի ֆուտբոլիստն անկեղծացել է՝ նշելով, որ երիտասարդ տաղանդի պատճառով ստիպված է եղել հրաժարվել աջ եզրում հանդես գալու մտքից։ «Սկզբնական շրջանում ես ցանկանում էի «Բարսելոնայում» խաղալ բացառապես աջ եզրում։ Սակայն ժամանակի ընթացքում դարձա ավելի ճկուն, և … Read more

Թրամփի խոսքով՝ հրադադարի համաձայնագրով Թեհրանը միջուկային զենք չի ունենա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ իր առաջարկած հրադադարի համաձայնագրով Թեհրանը միջուկային զենք չի ունենա՝ ակնարկելով, որ բանակցություններն այժմ կենտրոնանում են Իրանի միջուկային ծրագրի վրա։ Սոցցանցի իր էջում նախօրեին արված գրառման մեջ նախագահ Թրամփը նշել է, որ գործարքը «շատ հստակ ասում է, որ Իրանը միջուկային զենք չի ունենա»։ «Այնուհետևփաստաթուղթը երկար և բավական ուժեղ … Read more

09:00 Լուրերը մեկ տողով. Ընտրական կանխատեսումները Հայաստանում, Մոսկվայի ճնշումներն ու Վաշինգտոնի գործողությունները

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. · Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հրապարակված հարցումները կանխատեսում են իշխող կուսակցության համոզիչ հաղթանակը, ինչը կամրապնդի երկրի արևմտամետ կուրսը: Միևնույն ժամանակ, Մոսկվան ուժեղացնում է տնտեսական ու քաղաքական ճնշումը Երևանի նկատմամբ՝ նախազգուշացնելով հնարավոր վտանգների մասին և խորհրդակցությունների համար հետ կանչելով իր դեսպանին: · Հայաստանի կառավարությունը պատրաստ է ռուսական շուկայում հնարավոր … Read more

Հայաստանը չի պատրաստվում ինքնիշխանության և անկախության հարցերը զոհաբերել տնտեսական առավելությունների համար

Հայաստանը պետք է ունենա իր արտադրանքի իրացման այլընտրանքային շուկաներ և պատրաստ չէ տնտեսական առավելությունների դիմաց զիջել ինքնիշխանության ու անկախության հարցերում: Այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Եթե ռուսական շուկայում սահմանափակումներ կիրառվեն, Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ վերաուղղորդել իր արտահանումը դեպի Եվրամիություն։ Հայաստանի կառավարությունն արդեն հաշվարկել է այն սուբսիդիաների ծավալը, որը կպահանջվի դեպի Եվրամիության երկրներ … Read more

Հունիսի 1-ին կենտրոնում փակ փողոցներ կլինեն

Այս մասին տեղեկացրին քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից: Հունիսի 1-ի միջոցառումներով պայմանավորված կսահմանափակվի երթևեկությունը նաև Աջափնյակ վարչական շրջանում:

ԱՄՆ-ը հայտարարել է իրանական անօդաչու թռչող սարքերի կառավարման կենտրոնների վրա հարձակման մասին

ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իսլամական Հանրապետությունում Իրանի ռադարային և անօդաչու թռչող սարքերի կառավարման կետերին, հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM): «CENTCOM-ը ինքնապաշտպանության հարվածներ է հասցրել Գարուկում և Քեժմ կղզում գտնվող իրանական ռադարային և հրամանատարական ու վերահսկողական կայաններին», – ասվում է հրամանատարության X էջում տեղադրված հայտարարության մեջ։

ԱՄՆ-ն հարվածել է իրանական օբյեկտներին, Իրանը պատասխանել է

Միացյալ Նահանգների և Իրանի զինված ուժերը հայտնել են տարածաշրջանում տեղի ունեցած նոր ռազմական միջադեպերի մասին։ Ըստ պաշտոնական հայտարարությունների՝ ամերիկյան կողմը հարվածներ է հասցրել իրանական մի քանի ռազմական օբյեկտների, ինչին ի պատասխան Թեհրանը թիրախավորել է ամերիկյան ուժերի կողմից օգտագործվող ավիաբազան։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) պարզաբանել է, որ ամերիկյան զինուժը «ինքնապաշտպանական հարվածներ» է հասցրել Իրանի Գորուկ շրջանում … Read more