6 ամիս Երևանում փակ կլինի Արին Բերդ-Արցախի պողոտա խաչմերուկի մի հատվածը

«Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով հունիսի 29-ից մինչև դեկտեմբերի 9-ը ժամանակավորապես փակվելու է Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդ փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին Բերդ փողոցի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի երթևեկությունը»,– նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Հունիսի 1-ին կենտրոնում փակ փողոցներ կլինեն

Այս մասին տեղեկացրին քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից: Հունիսի 1-ի միջոցառումներով պայմանավորված կսահմանափակվի երթևեկությունը նաև Աջափնյակ վարչական շրջանում:

Գյուղացիները փակել էին Երևան-Արմավիր ավտոճանապարհը․ պատճառը՝ լոլիկի արտահանման խնդիրներն են

Այսօր՝ մայիսի 29-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան–Արմավիր ավտոճանապարհին, Արշալույս գյուղի վարչական տարածքում, նույն գյուղի բնակիչները, ի նշան բողոքի, փակել էին ճանապարհը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ գյուղացիներն իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում լոլիկի և գյուղմթերքի արտահանման հետ կապված խնդիրների պատճառով։ «Ամբողջ տարին աշխատում ենք, որպեսզի գարնան այս շրջանում եկամուտ ունենանք, սակայն ինչպես … Read more

Որ փողոցներն այսօր փակ կլինեն

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, թե այսօր որ փողոցները փակ կլինեն ավտոմեքենաների երթևեկության համար։ ժամը 9:30-ից 19:30-ը պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մայրաքաղաքի կենտրոն տանող ուղղությամբ: Ժամը 18:00-20:00 փակ կլինի՝Լեոից-Ձորափ հատվածը Ժամը 18:00-ից 19:30-ը փակ կլինեն. Հանրապետության հրապարակը, և հրապարակ տանող ուղղությունները՝ Ամիրյան — Զաքյան և Սայաթ-Նովա — Աբովյան խաչմերուկներից․ Գրիգոր Լուսավորչի փողոցը՝ Մաշտոցի … Read more

Մայիսի 2-5-ը Երևանում փակ կլինեն որոշ փողոցներ․ եվրոպացիներն են գալիս

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի արարողակարգային միջոցառումների ընթացքում մայիսի 2-5-ը Երևանում փակ կլինեն որոշ փողոցներ։ Մասնավորապես՝ մայիսի 2-ին ժամը 7։30-13։00 փակ են լինելու՝ Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը,Հանրապետության հրապարակը,Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը,Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,Ագաթանգեղոսի — Գրիգոր … Read more

Վաղը պարի միջազգայի օրն է․ կրկին փողոցներ են փակ լինելու

Ապրիլի 29-ին Երևանում իրականացվող Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ժամը 14:00-ից 17:30-ը կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունը: ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, փակ են լինելու Ամիրյան-Զաքյան, Արամի-Աբովյան, Արամի-Նալբանդյան, Տիգրան Մեծ-Մելիք Ադամյան խաչմերուկները, ինչպես նաև Վազգեն Սարգսյան փողոցը (Դեղատան փողոցից սկսած): Նախարարությունից հայտնել են, որ  Պարի միջազգային օրը՝ ապրիլի 29-ին, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը հանդես կգա «Արի՛, … Read more

Նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ․ եվրոպական գագաթնաժողովի են պատրաստվում

Հիշեցում․ Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ: Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։Հարգելի՛ քաղաքացիներ,Մայիսի 3-5-ը Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման արարողակարգային միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ․ փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ։Խնդրում ենք հետևել ՆԳՆ ոստիկանության ցուցումներին, անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն … Read more

ԱՄՆ փոխնախագահն է գալիս․ Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ

Փետրվարի 9-ին և 10-ին մայրաքաղաքում նախատեսված պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ․ փետրվարի 9-ին՝ ժամը 17։00-ից 21։00-ն, կսահմանափակվի երթևեկությունը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ, փետրվարի 9-ին և 10-ին՝ տարբեր ժամերի, կսահմանափակվի երթևեկությունը Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ, Պուշկինի … Read more