Պուտինը կհանդիպի Փաշինյանի հետ աշխատանքային նախաճաշի ֆորմատով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային նախաճաշի ժամանակ, հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Չորեքշաբթի օրը կկայանան ռուս-հայական բանակցություններ, որոնց ընթացքում առաջնորդները կքննարկեն երկկողմ հարցեր և Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացումը։ «Այնուհետև երկու առաջնորդները՝ Պուտինը և Փաշինյանը, կշարունակեն իրենց անձնական քննարկումները աշխատանքային նախաճաշի ժամանակ», … Read more

Պատերազմի մեկնարկից ի վեր Իսրայելում վիրավորների թիվը հասել է 6286-ի

Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում իրանական կողմի հարձակումների հետևանքով 104 մարդ վիրավորվել և հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ նշելով, որ այս տվյալների մեջ չի մտնում կենտրոնական Իսրայելում իրանական վերջին հարվածների հետևանքով գրանցված վիրավորների թիվը։ Այդ հարվածներից վիրավորվել էր 14 մարդ, այդ թվում և 2 երեխա։ Նախարարության տվյալներով՝ … Read more

Փաշինյանական իշխանությունը երկրի ներսում ինքնահաստատման փորձեր է անում – Live News

Փաշինյանական իշխանությունը, ի պատասխան Ադրբեջանի՝ հայ ժողովրդին ցեղասպան կարգելու և օկուպանտ հռչակելու, երկրի ներսում ինքնահաստատման փորձեր է անում։ Սրանց ցույց տված «ուժը», ինչ դրսևորում էլ ունենա՝ ուժային բլոկի կոշտությունից մինչև սպառազինության ցուցադրումներ, բացառապես ներքաղաքական խնդիր է լուծում։ Ադրբեջանը շարունակում է ակտիվ հակահայ քաղաքականությունը՝ ծանր մեղադրանքներ վերագրելով Հայաստանին ու հայ ժողովրդին, իսկ սրանք պետական ապարատի ողջ … Read more

Վերջապես երկար սպասված մենամարտը կկայանա Սպիտակ Տանը․ Արման Ծառուկյան

Արման Ծառուկյանը Ինստագրամում գրառում է կատարել ու նշել, որ Գեյջին վնասվածքի պատճառով բաց կթողնի Սպիտակ տան մենարամարտը: Ծառուկյանը հավելել է, որ վերջապես երկար սպասված մենամարտը կկայանա  Սպիտակ Տան շրջանակներում։ Արմանին մեկնաբանություններում աջակցել են Էդուարդ Սպերցյանը, Սուպեր Սաքոն, Գարեն Չոբանյանը և մի շարք այլ հայտնիներ… Հավելենք, որավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ  խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC … Read more

Զելենսկին հենց այսօր պետք է որոշում կայացնի. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է հնարավորինս շուտ որոշում ընդունի Դոնբասից Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ։ «Զելենսկին հենց այսօր պետք է որոշում կայացնի»,- ասել է Պեսկովը: Նրա խոսքով՝ նման քայլը կարող է նպաստել մարդկային կորուստների նվազեցմանը և դադարեցնել պատերազմի ակտիվ փուլը։ Պեսկովը նաև նշել է, որ … Read more

Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ԱԳՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մարտի 31-ին հայտարարություն էր տարածել՝ կեղծ մեղադրանքներ ներկայացնելով, թե իբր «1918 թվականին հայկական խմբավորումները ցեղասպանություն են իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ»։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանն արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Հարց. Ի՞նչ մեկնաբանություն ունեք Ադրբեջանի ԱԳ նախարարության՝ 2026թ. մարտի 31-ի հայտարարության կապակցությամբ: Պատասխան. Տասնամյակների … Read more

ՀՀ դեսպանն ու Արգենտինայի պաշտպանության նախարարը քննարկել են ոլորտային համագործակցության զարգացման հեռանկարները

Արգենտինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հովհաննես Վիրաբյանը հանդիպել է Արգենտինայի Հանրապետության պաշտպանության նախարար Կառլոս Պրեստիի հետ։ Այս մասին հայտնում են Արգենտինայում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ոլորտային երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրությունը երկխոսության ամրապնդման և համագործակցության ոլորտների ընդլայնման ուղղությամբ։Նշվում է, որ կողմերը նաև կարծիքներ են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ՝ կարևորելով համատեղ … Read more

Չարի վերջը

01.04.2026 | 13:42 Վարչապետ կոչեցյալն ասում է. «Գիտակցված, մեծ զոհողության գնով մենք ձեռք բերեցինք պետություն ու անկախություն»։ Մի ասող լինի՝ ի՞նչ է, մինչև քեզ չի՞ եղել պետություն, չի՞ եղել անկախություն։ Եթե չի եղել, ապա դու ի՞նչ երկրի գլուխ ես եղել, վերջապես ինչի՞ գլուխ ես դու… Դու ո՞ր հիմքով և ի՞նչ իրավունքով ես զոհասեղանին դրել 5000 մատղաշ կյանք … Read more

NASA-ն կես դար անց տիեզերագնացներ է ուղարկում Լուսին

NASA-ն ծրագրում է ԱՄՆ Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից վերջին 54 տարվա ընթացքում առաջին տիեզերագնացների առաքելությունn ուղարկել դեպի Լուսին։ Սակայն Լուսնի վրա վայրէջք այս փուլում չի նախատեսվում․ «Արտեմիս-2» առաքելության ծրագրի համաձայն՝ չորս տիեզերագնացները կպտտվեն Լուսնի շուրջ և տասն օր անց կվերադառնան Երկիր։ Եթե եղանակը չխանգարի, ապա Space Launch System հսկայական հրթիռը «Օրիոն» տիեզերանավով թռիչք կկատարի ապրիլի 1-ին՝ … Read more