ՀՀ դեսպանն ու Արգենտինայի պաշտպանության նախարարը քննարկել են ոլորտային համագործակցության զարգացման հեռանկարները

Արգենտինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հովհաննես Վիրաբյանը հանդիպել է Արգենտինայի Հանրապետության պաշտպանության նախարար Կառլոս Պրեստիի հետ։ Այս մասին հայտնում են Արգենտինայում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ոլորտային երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրությունը երկխոսության ամրապնդման և համագործակցության ոլորտների ընդլայնման ուղղությամբ։Նշվում է, որ կողմերը նաև կարծիքներ են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ՝ կարևորելով համատեղ նախաձեռնությունների խթանումը, որոնք նպաստում են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։

Leave a Comment