«Օրիոն» տիեզերանավն անցել է դեպի Լուսին ճանապարհի կեսից ավելին – armeniatoday.am

«Օրիոն» տիեզերանավը, որը Լուսին է ուղևորվում «Արտեմիս I»I առաքելության շրջանակում՝ չորս տիեզերագնացներով, արդեն անցել է ճանապարհի կեսից ավելին, հայտնում է DW-ն:

NASA-ի իրական ժամանակում թարմացվող տվյալների համաձայն՝ ապրիլի 4-ի առավոտյան «Օրիոն»-ը գտնվում էր Լուսնից մոտ 206 հազար կմ, իսկ Երկրից՝ շուրջ 236 հազար կմ հեռավորության վրա։

Տիեզերագնաց Քրիստին Կոխը նշել է, որ արդեն հնարավոր է ուղիղ տեսնել Լուսինը տիեզերանավից․ «Մենք հենց հիմա տեսնում ենք Լուսինը միացման անցքից, դա հիասքանչ տեսարան է»,- փոխանցել է NASA-ն։

Առաքելության հաջորդ կարևոր փուլը սպասվում է ապրիլի 6-ի գիշերը, երբ անձնակազմը կմտնի «լուսնային ազդեցության գոտի»․ այդ պահին Լուսնի ձգողական ուժը տիեզերանավի վրա կդառնա ավելի ուժեղ, քան Երկրի ձգողականությունը։

Leave a Comment