Իրաքում զանգվածային ցույցեր՝ ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հազարավոր քաղաքացիներ հավաքվել են՝ բողոքելու Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած հարվածների դեմ։ Ցույցը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում՝ Աթ-Թահրիր հրապարակում։

Ցուցարարները իրենց հետ ունեցել են Իրաքի դրոշներ և հնչեցրել հակաամերիկյան ու հակաիսրայելական կոչեր՝ պահանջելով Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատում։ Հավաքը անցկացվել է մեծ թվով մարդկանց մասնակցությամբ։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բողոքի ակցիաները կազմակերպվել են ոչ միայն Բաղդադում, այլև Իրաքի ավելի քան տասը նահանգներում։ Դրանք անցկացվել են ազդեցիկ շիա քաղաքական գործիչ Մուկթադա աս-Սադրի կոչից հետո։

Նշվում է, որ ցույցերն ուղղված են տարածաշրջանում լարվածության աճի դեմ և արտահայտում են բնակչության դժգոհությունը վերջին զարգացումներից։

Leave a Comment