ԵԿՄ դրամաշնորհի չափն ավելացվել է․ այս անգամ ՊՆ-ն կառույցին կհատկացնի 271 միլիոն 890.000 դրամ

Երկրապահ կամավորական միությունը 2022 թվականից արդեն ավանդույթ դարձած հերթական դրամաշնորհն է ստացել Պաշտպանության նախարարությունից։ 271 միլիոն 890.000 դրամ դրամաշնորհի պայմանագրի մասին էլեկտրոնային գնումների համակարգում հանրայնացում կա, սակայն բուն պայմանագիրը, «բլանկ» անվանումով, դատարկ է։ Ամեն դեպքում, հիշեցնենք, որ նախորդ տարիներին այդ հատկացումը հիմնավորվում էր «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ գործունեության ողջ ծավալով ապահովումով։ «2020թ. պատերազմի ընթացքում «Երկրապահ … Read more

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ համաժողով կանցկացնեն

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կազմակերպում են միջազգային համաժողով՝ քննարկելու Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը՝ առանց Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելական պատերազմի մեջ ներքաշվելու, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Առաջիկա օրերին մենք Միացյալ Թագավորության հետ կկազմակերպենք համաժողով, որին կմասնակցեն այն երկրները, որոնք պատրաստ են միանալ մեզ՝ Նեղուցում նավարկության ազատության վերականգնմանն ուղղված բազմազգ խաղաղարար առաքելությանը նպաստելու համար: Այս … Read more

Վրաստանում փակ է դեպի «Բավրա» անցակետ տանող ճանապարհը

13 ապրիլի 2026 – 16:50 AMT PanARMENIAN.Net – Վրաստանում օդերևութաբանական բարդ պայմանների հետևանքով ժամանակավորապես փակվել է Հայաստանի հետ սահմանային անցակետերից մեկին տանող ճանապարհը, հայտնում է Sputnik Արմենիան Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի վրա հղումով: Մասնավորապես, բքի և վատ տեսանելիության պատճառով սահմանափակում է կիրառվել ներպետական նշանակության Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-ից 110 կմ հատվածում՝ Փարավանի լեռնանցքում։ Արդյունքում դադարեցվել է երթևեկությունը … Read more

Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` մարտի հաշվետվությունը

Քրեակատարողական ծառայությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել համալիր միջոցառումներ՝ ուղղված քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ինչպես նաև ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության կանխարգելմանն ու բացահայտմանը։ Iravaban.net-ը տեղեկանում է Քրեակատարողական ծառայությունից։ 2026 թվականի մարտին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների, քրեակատարողական հիմնարկների անվտանգության և պահպանության ապահովման ստորաբաժանումների ծառայողների կողմից … Read more

Իրանը և ԱՄՆ-ն Իսլամաբադում համաձայնագիր չստորագրեցին Վաշինգտոնի մեղքով. Արաղչի

ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրն Իսլամաբադում չստորագրվեց ամերիկյան կողմի պատճառով․ Իրանը բարեխղճորեն էր մասնակցում բանակցութուններին: Այս մասին «X»-ում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Վերջին 47 տարվա ընթացքում ԱՄՆ-ի հետ ամենաբարձր մակարդակի ինտենսիվ բանակցություններին Իրանը մասնակցում էր բարեխղճորեն՝ պատերազմին վերջ դնելու համար, բայց երբ շատ քիչ էր մնացել «Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի» ստորագրմանը, … Read more

ՌԴ-ն սկսել է վերջնական հերթափոխը Իրանի «Բուշեր» ատոմակայանում

Ռուսաստանն այսօր առավոտյան 8:00-ին սկսել է վերջնական հերթափոխը Իրանում գտնվող «Բուշեր» ատոմակայանում։ «Կայանում մնացել է 20 մարդ՝ մեր մասնաճյուղի ղեկավարը, նրա տեղակալները, անվտանգության բլոկի ներկայացուցիչները և ինժեներատեխնիկական աշխատակիցները, որոնք պատասխանատու են սարքավորումների պահպանման և նաև մեր ավանի անխախտության համար», -լրագրողներին հայտնել է «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչևը։ Երևանում ՌԴ դեսպանատունը մի քանի օր առաջ հայտնել էր, … Read more

«ՔԿ նախագահը ծանր դրության մեջ է․ չի ուզում կամ չի կարող վարչապետի ախրանիկին կանչել հարցաքննության»․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔԿ նախագահը ծանր դրության մեջ է.Աղմկահարույց միջադեպի գործով չի ուզում կամ չի կարող վարչապետի ախրանիկին կանչել հարցաքննության․.. Եկեղեցում Դավիթին հարվածելու, նրան ուղեղի ցնցման հասցնելու, գլխուղեղի փակ տրավմա պատճառելու համար պատասխանատվության չի կանչվել մինչ օրս, Եկեղեցիներում այլախոհություն չհանդուրժող և գռեհիկ, բռնի տեսարաններով հայտնի այս թկնապահը, ում անունն է անգամ թաքցվում հանրությունից։Չի … Read more

Սիսիանի, Գորիսի, Մարտունու, Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ապրիլի 13-ին՝ ժամը 16:10-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով  տրանսպորտային միջոցների համար։ Սիսիանի, Գորիսի, Մարտունու, Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Պուշկինի թունելը հոսանքազրկվել  է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ Հարգելի՛ վարորդներ, հորդորում … Read more

Դեպի «Նինոծմինդա»-«Բավրա» անցակետ երթևեկությունը փակ է – Live News

Վրաստանում օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով ժամանակավորապես փակել են Հայաստանի հետ սահմանային անցակետերից մեկի ճանապարհը: Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։ Մասնավորապես, բքի և վատ տեսանելիության պատճառով սահմանափակումը գործում է ներպետական նշանակության ավտոճանապարհի՝ Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա հատվածի 94-ից 110 կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում: Հետևաբար, այս պահին փակ է երթևեկությունը դեպի «Նինոծմինդա» – «Բավրա» անցակետ:

Թարմացվել է ՀՀ հավատարմագրված փորձագիտական կազմակերպությունների կողմից ՊԵԿ ներկայացված երկակի կամ ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը

© 2012 – 2026 IRAVABAN.NET Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքում առկա գովազդ(ներ)-ի համար Իրավաբան.net -ը պատասխանատվություն չի կրում: ԶԼՄ-ներն Իրավաբան.net-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: