Դեպի «Նինոծմինդա»-«Բավրա» անցակետ երթևեկությունը փակ է – Live News

Վրաստանում օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով ժամանակավորապես փակել են Հայաստանի հետ սահմանային անցակետերից մեկի ճանապարհը: Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։ Մասնավորապես, բքի և վատ տեսանելիության պատճառով սահմանափակումը գործում է ներպետական նշանակության ավտոճանապարհի՝ Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա հատվածի 94-ից 110 կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում: Հետևաբար, այս պահին փակ է երթևեկությունը դեպի «Նինոծմինդա» – «Բավրա» անցակետ: