Իրանը և ԱՄՆ-ն Իսլամաբադում համաձայնագիր չստորագրեցին Վաշինգտոնի մեղքով. Արաղչի

ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրն Իսլամաբադում չստորագրվեց ամերիկյան կողմի պատճառով․ Իրանը բարեխղճորեն էր մասնակցում բանակցութուններին: Այս մասին «X»-ում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Վերջին 47 տարվա ընթացքում ԱՄՆ-ի հետ ամենաբարձր մակարդակի ինտենսիվ բանակցություններին Իրանը մասնակցում էր բարեխղճորեն՝ պատերազմին վերջ դնելու համար, բայց երբ շատ քիչ էր մնացել «Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի» ստորագրմանը, մենք բախվեցինք մաքսիմալիզմին, պայմանների մշտական փոփոխությանը և արգելափակմանը»,- գրել է Արաղչին։

Leave a Comment