Վրաստանում փակ է դեպի «Բավրա» անցակետ տանող ճանապարհը

Վրաստանում փակ է դեպի «Բավրա» անցակետ տանող ճանապարհը

13 ապրիլի 2026 – 16:50 AMT

PanARMENIAN.Net – Վրաստանում օդերևութաբանական բարդ պայմանների հետևանքով ժամանակավորապես փակվել է Հայաստանի հետ սահմանային անցակետերից մեկին տանող ճանապարհը, հայտնում է Sputnik Արմենիան Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի վրա հղումով:

Մասնավորապես, բքի և վատ տեսանելիության պատճառով սահմանափակում է կիրառվել ներպետական նշանակության Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-ից 110 կմ հատվածում՝ Փարավանի լեռնանցքում։ Արդյունքում դադարեցվել է երթևեկությունը դեպի «Նինոծմինդա» – «Բավրա» սահմանային անցակետ։

Արդեն չորրորդ օրն է, ինչ Լարսի անցակետը նույնպես փակ է։

Leave a Comment