«Պետական իշխանությունը Եկեղեցին դիտարկում է որպես վերահսկման ենթակա թիրախ». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Պատերազմ Եկեղեցու դեմ. իշխանության ինստիտուցիոնալ հարձակումըՎերջին օրերին Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ զարգացող գործընթացներն այլևս հնարավոր չէ մեկնաբանել իրավական վեճերի, կարգապահական խնդիրների կամ առանձին պաշտոնյաների վարքագծի շրջանակում։ Գործ ունենք համակարգային, հետևողական և նպատակային գործողությունների հետ, որոնք իրենց էությամբ իշխանության կողմից հայտարարված պատերազմ են Եկեղեցուն՝ որպես ազգային, հոգևոր և ինստիտուցիոնալ ինքնություն կրող … Read more

Պաշտոնեական դիրքի չարաշահման հետևանքով Շենգավիթ համայնքը զրկվել է 30.420.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող գույքից

Հունվարի 23-ին Հակակոռուպցիոն դատարան է մուտքագրվել գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով Շենգավիթ համայնքին շուկայական արժեքով 30.420.000 ՀՀ դրամի գույք պատճառված վնասի վերաբերյալ։ Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։ Մեղադրական եզրակացությունը Մ․Ս․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1998 թվականից մինչև 2007 թվականը զբաղեցնելով … Read more

Հայ մեծահարուստ առևտրականի անսովոր գործարքը Բրիտանիայի թագավոր Կարլոսի հետ

17-րդ դարի երկրորդ կեսին Նոր Ջուղայի հայկական գաղութը գտնվում էր ծաղկման շրջանում։ Նրա բնակչությունը, ըստ եվրոպացի ճանապարհորդների վկայության, հասնում էր 50–60 հազարի: Իսկ շրջակա հայկական գյուղերի բնակչությունը միասին վերցված հասնում էր ավելի քան 100 հազարի։ Գաղութում առանձնանում էր խոշոր վաճառականների դասը, որը լայն առևտրական կապեր ուներ բազմաթիվ երկրների հետ։ Նրանց կողքին մեծ թիվ էին կազմում … Read more

Քանի կոպեկ արժի հարստությունդ,եթե զավակդ տհաս է մեծացել. Հրանտ Վարդանյան

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանն անդրադարձել է ռուսաստանցի օլիգարխ Տաշիր Սամոյի որդու հայտարարությանը, որ ուժեղ Հայաստանում ոչ մի անբավարարված կին չի լինելու և բացվելու է սեքսի նախարարություն։ «Քանի կոպեկ արժի հարստությունդ,եթե զավակդ տհաս է մեծացել: Դրա սանձերը քաշի՝բացատրի,որ Կալուգայում չի, ինքն էլ բուծարանի ցուլ չի»,- գրել է ռեժիսորը։

Ավտոմրցաշարի ժամանակ վթար է տեղի ունեցել. կա զոհ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Այսօր «Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից Արարատի մարզում իրականացված ավտոմրցաշարի ժամանակ 30-ամյա Արման Ս.-ն «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով Ազատի ջրամբարի ճանապարհին կողաշրջվել է, 30-ամյա վարարոդը մահացել է։  Փրկարար ծառայության Երևանի թիվ 10-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները։ Տարածքը սահմանազատել են … Read more

Իրանը պատասխան քայլով ԵՄ երկրների բանակները դիտարկում է «ահաբեկչական խմբեր»

Իրանն «ահաբեկչական խմբավորումներ» է համարում ԵՄ երկրների բանակները, որոնք Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել են դաշինքի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: Այդ մասին կիրակի օրը հայտարարել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաքեր Կալիբաֆը: Նա նշել է, որ եվրոպացիները հերթական անգամ որոշում են կայացրել, որը հակասում է իրենց ժողովրդի շահերին՝ «կուրորեն հնազանդվելով ամերիկացիներին»: «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն … Read more

Հարկային էլեկտրոնային համակարգերը որոշակի ժամանակ հնարավոր է՝ լինեն անհասանելի. ՊԵԿ

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի հարկ վճարող, Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ներկա պահին իրականացվում են տեխնիական աշխատանքներ, և հարկային էլեկտրոնային համակարգերը որոշակի ժամանակ հնարավոր է լինեն անհասանելի։Կոմիտեն հայցում է հարկ վճարողների ներողամտությունը պատճառվող անհարմարության համար»։

Սոպրանո Ռուզան Մանթաշյանը ելույթ կունենա Փարիզի օպերային թատրոնում

01 Փետրվարի 2026, 12:30 Սոպրանո Ռուզան Մանտաշյանը հանդես կգա Փարիզի «Garnier» օպերային թատրոնում՝ կատարելով Տատյանայի դերերգը Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայում։ Փետրվարին օպերային դիվան Փարզիում միանգամից 9 համերգ կտա։ Երգչուհու համար սա վերադարձ է Փարիզի ազգային օպերա, որտեղ նա նախկինում մասնակցել է «Atelier Lyrique» երիտասարդական ծրագրին և հանդես եկել «Борис Годунов» և «Ариадна на Наксосе» ներկայացումներում։