Իրանը պատասխան քայլով ԵՄ երկրների բանակները դիտարկում է «ահաբեկչական խմբեր»

Իրանն «ահաբեկչական խմբավորումներ» է համարում ԵՄ երկրների բանակները, որոնք Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել են դաշինքի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: Այդ մասին կիրակի օրը հայտարարել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաքեր Կալիբաֆը:

Նա նշել է, որ եվրոպացիները հերթական անգամ որոշում են կայացրել, որը հակասում է իրենց ժողովրդի շահերին՝ «կուրորեն հնազանդվելով ամերիկացիներին»:

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու դեմ հակաքայլերի մասին օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ եվրոպական երկրների բանակները համարվում են ահաբեկչական խմբավորումներ», – ասել է Կալիբաֆը՝ հավելելով, որ Ազգային անվտանգության խորհրդարանական հանձնաժողովը կքննարկի ԵՄ երկրների ռազմական կցորդների արտաքսման հարցը:

Leave a Comment