Հսկայական նավատորմ է ուղևորվում դեպի Իրան, ավելի մեծ, քան Վենեսուելա ուղարկվածը։ Ժամանակը սպառվում է. Թրամփ

Հսկայական նավատորմ է ուղևորվում դեպի Իրան, ավելի մեծ, քան Վենեսուելա ուղարկվածը։ ▫️Հուսով եմ՝ Իրանը կբանակցի արդար և հավասար համաձայնագրի շուրջ։ Ժամանակը սպառվում է։ Հաջորդ հարձակումը շատ ավելի վատ կլինի։ Մի՛ թողեք, որ դա կրկնվի։ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական … Read more

Կոստանյանը կարևորել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական հարաբերություններում վերջին ամիսներին արձանագրված առաջընթացը

Հունվար 27,2026 16:26 Հունվարի 26-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի երկկուսակցական պատվիրակությանը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը համապարփակ անդրադարձ է կատարել ՀՀ – ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի կարևոր հարցերին և այս համատեքստում ներկայացրել է արդի զարգացումները։ Վահան Կոստանյանը կարևորել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական հարաբերություններում վերջին ամիսներին արձանագրված շարունակական … Read more

Կառավարությունը նախատեսում է մայիսի 4-ը ոչ աշխատանքային օր հայտարարել

«Ազատություն». Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի օրը՝ մայիսի 4-ը Հայաստանում կլինի ոչ աշխատանքային։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության հունվարի 29-ի նիստի օրակարգում։ Ըստ որոշման հիմնավորման՝ գագաթաժողովին մասնակցելու են մոտ 50 բարձրաստիճան պատվիրակության` երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով և Երևանում տրանսպորտային երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտություն է դարձել մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր … Read more

Դատարանը մեկ ամսով երկարացրեց Տեր Գարեգինի տնային կալանքը՝ թույլատրելով մասնակցել կիրակնօրյա պատարագներին

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ այսօր ընթացավ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և նույն թեմի դիվանապետ, Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու սպասավոր Գարեգին քահանա Արսենյանի դատավարությունը, քննվեց նաև Տեր Գարեգինի խափանման միջոցի հարցը: Դատախազը պահանջեց նրա նկատմամբ խափանման միջոց տնային կալանքը երկարացնել երկու ամսով։ Տեր Գարեգինի պաշտպանն առարկեց՝ ասելով՝ 100 օր է՝ … Read more

Առերևույթ հակասահմանադրական ենք դիտարկում «Եկեղեցու բարենորոգման» անվան ներքո հանրային իշխանության գործողությունները․ իրավաբան գիտնականներ

Առերևույթ հակասահմանադրական ենք դիտարկում «Եկեղեցու բարենորոգման» անվան ներքո հանրային իշխանության գործողությունները։ Ասված է մի խումբ իրավաբան գիտնականների հայտարարության մեջ։ «Նկատի ունենալով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող գործընթացներում Սահմանադրության, միջազգային պայմանագրերի և ազգային օրենսդրության անթաքույց խախտումների բազմաթիվ փաստերը և այդպիսիք շարունակելու նկրտումները, անհրաժեշտ և հրատապ ենք համարում զուտ իրավական տեսանկյունից արձագանքել այդ  երևույթներին: Սահմանադրության հենքով … Read more

Լրիվ մաշված պետական գույքը պարտադիր դուրս կգրվի. նոր ժամկետներ և պահանջներ

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 787-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի նախագիծը: Նախագծով նախատեսվում է սահմանել լրիվ մաշված գույքը դուրսգրելու պարտադիր ժամկետ, ընդլայնել կարգի կիրառման շրջանակը և … Read more

«Մուտքս չէր խոչընդոտվում, բայց իրենք ուզում էին, որ զեղչվեր Վեհափառ Հայրապետի անունը, իսկ  ես չէի կարող այդպիսի պատարագ մատուցել»․ Տեր Հայկ

«Մուտքս չէր խոչընդոտվում, բայց իրենք ուզում էին, որ զեղչվեր Վեհափառ Հայրապետի անունը, իսկ ես չէի կարող այդպիսի պատարագ մատուցել»,-Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում այսօր կատարվածին, ասաց Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հայկ քահանա Սահակյանը։ Այսօր, երբ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցի պատարագի էր ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրողները նկատել … Read more

Արտահանման տեսակարար կշիռը ՀՆԱ-ում 65 տոկոսով կրճատվել է. Սուրեն Կարայան

-Այսօր գտնվում ենք մի իրավիճակում, որ մշակող արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ի մեջ 2018-ի համեմատ իջել է 9 տոկոսով: Կարող ենք արձանագրել, որ հասել ենք պատմական մինիմումին: Նման պատկեր շատ վաղուց չէինք ունեցել,- այսօր «Մեր ձեւով» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի ներկայացման շրջանակում հրավիրված հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար Սուրեն Կարայանը: … Read more

«Ի՞նչ գիտեք, որ պարգևավճարները բարձրաստիճան պաշտոնյաների համար աստղաբաշխական թվեր են։ Իրենց համար դա, կարող է, գրպանի ծախս է». Դերենիկ Մալխասյան

«Վա՛յ էն պետությանը, որն Ալեն Սիմոնյանն ու Նիկոլ Փաշինյանը պետք է ներկայացնեին։ Եվ վա՛յ էն հասարակությանը, որը հանդուրժում է, որ նման աստղաբաշխական թվերով պարգևավճարներ ու հավելավճարներ ստանան այն պաշտոնյաները, որոնք իրոք արժանի չեն»,- ասաց «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանը՝ «Հայելի» ակումբում, խոսելով ձմռանը ցրտահարվող անվճարունակ թոշակառուների առկայության պայմաններում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արած … Read more

Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին կոչ է անում Թուրքիա չմեկնել

Ermenihaber. Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին զգուշացրել է չմեկնել 16 երկիր, այդ թվում Թուրքիա։ Նշվել է, որ մասնավորապես Մերձավոր Արևելքում հնարավոր ռազմական և քաղաքական լարվածությունը կարող է հանգեցնել թռիչքների խափանումների, օդային տարածքի սահմանափակումների և անկանխատեսելի անվտանգության ռիսկերի։ Հետևաբար կոչ է արվել Բրիտանիայի քաղաքացիներին վերանայել Թուրքիա ուղևորվելու իրենց ծրագրերը: Բացի այդ կոչ է արվել … Read more