Արման Ծառուկյանի մրցակիցը ACBJJ 20 մրցաշարում փոխվել է — Armsport.am

ACBJJ 20 մրցաշարի շրջանակում կայանալիք գրեփլինգի գոտեմարտում Արման Ծառուկյանի մրցակիցը փոխվել է։ Այս մասին հայտնում է պրոմոուշենի մամուլի ծառայությունը։ ​Ի սկզբանե Ծառուկյանի մրցակիցը պետք է լիներ ACA-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Աբդուլ-Ազիզ Աբդուլվախաբովը, սակայն վերջինս անհայտ պատճառներով հրաժարվել է մասնակցությունից։ Մրցաշարը կայանալու է դեկտեմբերի 17-ին՝ Մոսկվայում։ ​Ծառուկյանի նոր մրցակիցը ACA-ի գերթեթև քաշային կարգի նախկին … Read more

Ջասթին Գեյջին մերժել է Արման Ծառուկյանի օգնությունը. ո՞րն է պատճառը — Armsport.am

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի 4-րդ համար Ջասթին Գեյջին մերժել է Արման Ծառուկյանի առաջարկը՝ օգնելու նախապատրաստվել Փեդի Փիմբլեթի դեմ ժամանակավոր չեմպիոնական տիտղոսի համար կայանալիք մենամարտին։ «Իմ տեսանկյունից՝ նա ավելի շատ ցանկանում է վնասել Փեդիին, քան օգնել ինձ,- նշել է Գեյջին Submission Radio-ին տված հարցազրույցում։- Ես չեմ պատրաստվում լուրջ փոփոխություններ կատարել իմ մարզումային ծրագրում և … Read more

Միհրան Հարությունյանը վերադառնում է MMA. հայտնի է մենամարտի օրը — Armsport.am

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի նախկին ըմբիշ Միհրան Հարությունյանը վերադառնում է խառը մենամարտեր (MMA): Այս մասին մարզիկը հայտնել է սոցցանցերի իր էջերում: Հայաստանի հավաքականի նախկին անդամն իր 8-րդ պրոֆեսիոնալ մենամարտը կանցկացնի 2026 թվականի հունվարի 31-ին՝ ամերիկյան UpNext Fighting (UNF) կազմակերպության մրցաշարի շրջանակներում: «Հետհաշվարկը սկսված է։ Հունվարի 31-ը նշանավորում է իմ վերադարձը UpNext Fighting-ի օկտագոն: Հերթական … Read more

Նայիր՝ հանկարծ տակդ չլցնես հունվարին․ Ծառուկյանը կոշտ պատասխանել է Փիմբլեթին

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համար Արման Ծառուկյանը պատասխանել է դասակարգման 5-րդ համար, անգլիացի Փեդի Փիմբլեթի սադրիչ հայտարարությանը։ «Ես կարող էի ասել, որ դու տարին մեկ անգամ մենամարտում ես ծերունիների հետ։ Կամ որ UFC-ն անընդհատ քեզ հեշտ ճանապարհ է հարթում դեպի «թղթե տիտղոսը»։ Բայց կասեմ միայն մեկ բան. եթե երբևէ համարձակություն ունենաս ինձ … Read more

Ծառուկյանը հիմար է և ձանձրալի. Փիմբլեթի սկանդալային հայտարարությունը — Armsport.am

Բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթը կոշտ արտահայտություններ է արել թեթև քաշային կարգի (մինչև 70 կգ) վարկանիշային աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանի հասցեին։ Փիմբլեթն UFC-ի վարկանիշում զբաղեցնում է հինգերորդ տեղը։ «Կշռման արարողության ժամանակ նա գլխով հարվածեց Հուկերին և քիչ էր մնում տապալեր ևս մեկ գլխավոր մենամարտ: Նրան ամբողջ կյանքում հովանավորել են և ամեն ինչ մատուցել արծաթե սկուտեղի վրա: … Read more

Ո՞ւմ հետ ես վիճում. UFC-ի նախկին չեմպիոնը` Արման Ծառուկյանին — Armsport.am

Ամերիկացի մարտիկ, UFC-ի նախկին չեմպիոն Էդի Ալվարեսը մեկնաբանել է, թե ինչու թեթև քաշային կարգի առաջատար Արման Ծառուկյանը չի ստացել տիտղոսային մենամարտի հնարավորություն։ Հիշեցնենք, որ հունվարի 24-ին UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի կոչման համար պայքարելու են բրիտանացի Փեդի Փիմբլեթը և ամերիկացի Ջասթին Գեյջին։ MMA Junkie-ին տված հարցազրույցում Ալվարեսը նշել է, որ չնայած Ծառուկյանի տպավորիչ հաղթանակներին, … Read more

Նա չի փախչում մրցակիցներից․ Արման Ծառուկյանը նշել է, թե ով պետք է մնար իրենց դիվիզիոնում

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը հերթական անգամ անդրադարձել է դիվիզիոնի չեմպիոն Իլիա Թոփուրիային՝ զուգահեռներ անցկացնելով կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ։ «Ճիշտ է, Իլիան դարձավ չեմպիոն, բայց ես կցանկանայի, որ Իսլամը մնար մեր դիվիզիոնում, քանի որ նա չի փախչում մրցակիցներից։ Իլիան հեշտ մարտեր է փնտրում, օրինակ՝ WWE-ի մարտիկ Փիմբլեթի … Read more

Ծառուկյանը պետք է զայրացած լինի Գեյջի — Պիմբլետ մենամարտի պատճառով. ​Էդի Ալվարես

UFC-ի և Bellator-ի նախկին չեմպիոն Էդի Ալվարեսը մեկնաբանել է UFC 324-ի շրջանակում (հունվարի 24) թեթև քաշային կարգի ժամանակավոր տիտղոսի համար նշանակված Ջասթին Գեյջի — Փեդի Փիմբլեթ մենամարտը։ Ալվարեսը նշել է, որ չնայած պրոմոուշենի՝ Փիմբլեթին առաջ մղելու ցանկությանը, Գեյջին հաղթելու մեծ շանսեր ունի։ ​«Կարծում եմ՝ Ջասթին Գեյջին արժանի է այն ամենին, ինչ ստանում է։ Նայեք այն … Read more

Ծառուկյանը քաոսի վերածեց ամբողջ դիվիզիոնը. UFC-ի բրազիլացի մարտիկի կոշտ հայտարարությունը

UFC-ի բրազիլացի մարտիկ Ռենատո Մոյկանոն իր դժգոհությունն է հայտնել թեթև քաշային կարգում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ քննադատելով ինչպես կազմակերպիչների որոշումները, այնպես էլ հայ մարտիկ Արման Ծառուկյանին։ Ավելի վաղ UFC-ն հայտարարել էր, որ հունվարի 24-ին Լաս Վեգասում կայանալիք մրցաշարում բրիտանացի Փեդի Փիմբլեթը և ամերիկացի Ջասթին Գեյջին կվիճարկեն թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը։ Standemup-ին տված հարցազրույցում Մոյկանոն … Read more

🎥 Արման Ծառուկյանը կգլխավորի Երևանում կայանալիք Hype FC-ի մրցաշարը — Armsport.am

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համար Արման Ծառուկյանը հայտարարել է, որ գլխավորելու է Hype Fighting Championship-ի երևանյան մրցաշարը։ Դեկտեմբերի 30-ին Երևանում կկայանա Hype FC լիգայի՝ մերկ ձեռքերով մենամարտերի առաջին մրցաշարը։ «Դեկտեմբերի 30, քաղաք Երևան։ Ես գլխավորելու եմ Hype Fighting-ի մրցաշարը։ Մրցակցիս անունը շուտով կհայտարեն»,- նշել է Ծառուկյանը։ Մրցաշարի կազմակերպիչները սոցիալական ցանցերում ինտրիգային հայտարարություն … Read more