Նայիր՝ հանկարծ տակդ չլցնես հունվարին․ Ծառուկյանը կոշտ պատասխանել է Փիմբլեթին

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համար Արման Ծառուկյանը պատասխանել է դասակարգման 5-րդ համար, անգլիացի Փեդի Փիմբլեթի սադրիչ հայտարարությանը։

«Ես կարող էի ասել, որ դու տարին մեկ անգամ մենամարտում ես ծերունիների հետ։ Կամ որ UFC-ն անընդհատ քեզ հեշտ ճանապարհ է հարթում դեպի «թղթե տիտղոսը»։ Բայց կասեմ միայն մեկ բան. եթե երբևէ համարձակություն ունենաս ինձ հետ օկտագոն դուրս գալ, քեզ սպասվում է միայն մեկ ելք, որից դու ամենաշատն ես վախենում․ բոլորը վերջապես կհասկանան, որ դու ընդամենը խաբեբա ես։

Կարող ես շարունակել շատախոսել։ Միայն նայիր՝ հունվարին տակդ չլցնես։ Ինչպես արդեն ասել եմ՝ միակ բանը, որ նշանակություն ունի, այն պահն է, երբ փակվում են օկտագոնի դռները։ Ես դուրս կգամ ձեռքս բարձր պահած, իսկ քեզ կօգնեն դուրս գալ վանդակից»,- գրել է Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում։

Leave a Comment