ԱՄՆ Սենատը մերժել է Թրամփի՝ Իրանի դեմ պատերազմական լիազորությունների սահմանափակումը

ԱՄՆ Սենատը, որը վերահսկվում է Հանրապետականների կողմից, ուրբաթ օրը մերժել է Դեմոկրատների առաջարկած բանաձևը, որ առաջարկում էր սահմանափակել նախագահի հնարավորությունները՝ Իրանի դեմ հետագա ռազմական ուժ կիրառելու հարցում։ Այս մասին հայտնում է Ազատությունը։ Քվեարկությունից մի քանի ժամ առաջ Թրամփը հայտնել էր, որ կրկին կարող է հարված հասցնել Իրանին։ «Պատերազմական լիազորությունների մասին» բանաձևը պահանջում է, որ Իրանի … Read more

Բռնություն, խոշտանգում, գլխատում․ ադրբեջանական բանակի «մասնագիտական հմտությունները»

Գեղարդ հիմնադրամը գրում է․ «Քաղաքակիրթ աշխարհում պետությունները միմյանց հետ պատերազմելիս ձգտում են հավատարիմ մնալ գրված ու չգրված բարոյական որոշակի օրենքների։ Սակայն, երբ գործող իշխանությունների արտաքին ու ներքին քաղաքական նկրտումներն իրագործելու միակ հենարանը դառնում է բանակը, իշխանությունների կամարտահայտիչ զինված ուժերը գործիք են դառնում էթնիկ այլ հանրույթների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար՝ անգամ խաղաղ պայմաններում։ Հունիսի 26-ը՝ որպես «Զինված … Read more

Իրանի ՊՆ ղեկավարը զրուցել է ռուսաստանցի գործընկերոջ հետ – Live News

Մենք վճռական ենք մեր ողջ հզորությամբ պատժելու ագրեսորին և չենք ընդունի պարտադրված խաղաղությունը։ Այս մասին, IRNA-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն ռուսաստանցի գործընկեր Անդրեյ Բելոուսովի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Մեր որոշումն է պատժել ագրեսորին մեր ողջ հզորությամբ, և մենք չենք ընդունի պարտադրված խաղաղությունը», – ասել է Նասիրզադեն։ Իրանցի նախարարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին … Read more

Զելենսկին հայտարարել է, որ հույս ունի՝ Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հանդիպել Թրամփի հետ

Կանադայում «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ չկայացած հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նրա հետ խոսելու հույս է հայտնել Հաագայում ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ։ Այս մասին նա ասել է Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Այո, ես պատրաստվում եմ», – հայտարարել է Զելենսկին՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք ակնկալում է հանդիպել … Read more

Ադրբեջանում հույս ունեն, որ Սամվել Կարապետյանին իրենց կհանձնեն՝ որպես «խաղաղությանը» միտված ժեստ

Ադրբեջանական մամուլը արդեն գրում է այն մասին, որ հույս ունեն՝ Սամվել Կարապետյանին իրենց կհանձնեն՝ որպես «խաղաղությանը» միտված ժեստ։ Այս մասին գրել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը։ «Այժմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունի հնարավորություն ցույց տալու իր պատրաստակամությունը իրական խաղաղությանն ուղղված քայլերի հարցում։ Կարապետյանի արտահանձնումը Բաքվին կլինի ոչ միայն միջազգային իրավունքի սկզբունքների պահպանություն, այլև հստակ … Read more

Պարզ ճշմարտություն է՝ Ադրբեջանի ուժը մեր ուժն է, Թուրքիայի ուժը՝ Ադրբեջանինը. Գյուլեր

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մասնակցել է Ադրբեջանի զինված ուժերի օրվա կապակցությամբ Անկարայում կազմակերպված ընդունելությանը։ Գյուլերը նշել է, որ գլոբալ և տարածաշրջանային ասպարեզում ռիսկերի և սպառնալիքների քանակն ու ազդեցությունը օրեցօր մեծանում է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ «Այսպիսի զարգացումների պայմաններում, որոնք սպառնում են խաղաղությանը, կայունությանը և բարեկեցությանը, ռազմավարական դիրք ունեցող մեր երկրների համար բոլոր ոլորտներում … Read more

Նաթանզի միջուկային գործարանի ստորգետնյա ցենտրիֆուգները «խիստ վնասվել են, եթե առհասարակ չեն ոչնչացվել». ԱԷՄԳ ղեկավար

Իրանի Նաթանզի ուրանի հարստացման գործարանի ցենտրիֆուգները «լուրջ վնասվել, գուցե և ոչնչացվել են» Իսրայելի հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին։ Գրոսիի տվյալներով՝ ցենտրիֆուգները գտնվում են գետնի տակ և անմիջականորեն հարվածի չեն ենթարկվել, սակայն, հավանաբար, վնասվել են էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով։ Նա նշել է, որ օբյեկտի վերգետնյա հատվածը ամբողջությամբ ոչնչացվել է … Read more

Ազգությամբ թալիշ Իգբալ Աբիլովի դատավճիռը՝ Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների իրավունքների ճնշման դրսևորում

«Գեղարդ» հիմնադրամը գրում է․  «Ադրբեջանի Հանրապետության Լենքորան քաղաքի Ծանր հանցագործությունների դատարանի որոշմամբ՝ 2025 թվականի մայիսի 20-ին 18 տարվա ազատազրկման է դատապարտվել «Թալիշական ազգային ակադեմիայի տեղեկագիր» ամսագրի գլխավոր խմբագիր, ազգությամբ թալիշ Իգբալ Աբիլովը։ Վերջինս մեղադրվել է հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու և Ադրբեջանում էթնիկ ատելություն հրահրելու մեջ՝ պետական դավաճանություն, պետության դեմ հրապարակային կոչեր՝ կատարված օտարերկրյա կազմակերպությունների … Read more

Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են փոխանակել բոլոր ծանր հիվանդ ռազմագերիներին և մինչև 25 տարեկան անձանց

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստամբուլյան բանակցություններն ավարտվել են, դրանք տևել են 1 ժամից ավելի։ Ուկրաինական պատվիրակության ղեկավարը որոշ մանրամասներ է հայտնել բանակցություններից: Ռուսաստանն ու Ուկրաինան այսօր Ստամբուլում կայացած բանակցությունների երկրորդ փուլում պայմանավորվել են փոխանակել բոլոր ծանր հիվանդ ռազմագերիներին և մինչև 25 տարեկան անձանց։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել 1 ուկրաինական պատվիրակության ղեկավար և պաշտպանության … Read more

Թուրքիայում ակցիա է իրականացվել Մեծամորի ատոմակայանի փակման կոչով – Live News

Հունիսի 1-ին Թուրքիայում թվով 33 շրջակա միջավայրի և մարդու իրավունքների կազմակերպություններ Իգդիրում ակցիա են իրականացրել, որտեղ հանդես են եկել Մեծամորի ատոմային էլեկտրակայանի ԱԷԿ փակման կոչով։ Այս մասին հայտնում է «Էրմենիհաբերը»: Ակցիայի մասնակիցները նշել են, որ Հայաստանում Մեծամորի ԱԷԿ-ը, չնայած շահագործման ժամկետը լրանում է 2025-ին, դեռևս ակտիվ գործում է։ Մերսինի բնության և շրջակա միջավայրի ասոցիացիայի նախագահ … Read more