Իրանում ապuտամբները քաղաքացիական պատերազմ են հրահրում, որպեսզի պայմաններ ստեղծեն օտարերկրյա ներխnւժման համար․ Ալի Լարիջանի

Իրանում զինված ջարդերի մասնակիցները ցանկանում են քաղաքացիական դիմակայություն հրահրել, որը կարող է հանգեցնել օտարերկրյա միջամտության: Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Նրանք ձգտում են քաղաքացիական պատերազմի, որպեսզի պայմաններ ստեղծեն օտարերկրյա ներխուժման համար»,-ասել է նա իրանական պետական հեռուստառադիոընկերության եթերում: «Ահաբեկիչներն ու խմբավորումները կենթարկվեն ամենախիստ պատժի»,-ասել է Լարիջանին:

Գլխավոր աղանդապետին փաստացի սատարում է մի «գազել» տերտեր – Live News

Առաքելական եկեղեցում 489 քահանա կա, որոնցից 250 Հայաստանում են, 239՝ Սփյուռքում:  Ասածս ինչ ա՝ գլխավոր աղանդապետին փաստացի մի 3% քահանա ա սատարում. կոպիտ ասած՝ մի «գազել» տերտեր: Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան էջից

Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունվար 10, 2026 թվակիր Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։ Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն … Read more

Եղանակի պատճառով Մոսկվա-Երևան 2 չվերթ է հետաձգվել – Live News

Մոսկվայում տեղացած առատ ձյունը կաթվածահար է արել «Շերեմետևո» օդանավակայանը, որը մի քանի ժամ առաջ ժամանակավորապես փակվել էր ժամանող ինքնաթիռների համար։ Հայտնում է Sputnik Արմենիա-ն։ Նմանատիպ իրավիճակ է տիրում նաև Ռուսաստանի շատ այլ քաղաքներում։ Ըստ «Զվարթնոց» օդանավակայանի՝ հետաձգվել է նաև Եկատերինբուրգից ժամանող չվերթը։

Փաստերի հիշեցում․ քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում – Live News

Փաստերի հիշեցում… Ուղիղ երեք տարի առաջ, 2023-ի հունվարի 10-ին Ալիևն ասել է, որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին հայերին»։ Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյան-Էդվարդ Նալբանդյան տանդեմը հասել էր նրան, որ ոչ միայն Շուշին, Հադրութը, Ասկերանն ու Մարտակերտը, Մարտունին, Ճարտարն ու Ստեփանակերտն էին մնալու հայերին, այլ նույնիսկ Լաչինն ու Քելբաջարը։ Այս ամենը … Read more

Եթե մենք ինչ-որ բան չանենք Գրենլանդիայի հետ, ապա ՌԴ-ն կամ Չինաստանը կգրավեն Գրենլանդիան․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է տիրանալ Գրենլանդիային և դրան կհասնեն այս կամ այն կերպ: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Պատասխանելով Սպիտակ տանը լրագրողների հարցերին՝ նա հստակեցրել է, որ այժմ ամենայն լրջությամբ չի դիտարկում Գրենլանդիան գնելու ինչ-որ ձևի հնարավորությունը: «Ես դեռ չեմ խոսում Գրենլանդիան գնելու մասին։ Հնարավոր է՝ ես խոսեմ այդ մասին, … Read more

Տիրադա՞վ, թե՞ ազգադավ․․․ նրանք մնալու են ամոթով․ քահանաները իրենց նվիրումն են հայտնում Մայր Աթոռին և Վեհափառին

Փաշինյանի և տիրադավ եպիսկոպոսների կողմն անցած մեկուկես տասնյակ քահանաների հայտարարություններից հետո Հայ առաքելական եկեղեցու տարբեր թեմերում ծառայող հոգևորականներ հայտարարում են Եկեղեցուն, Վեհափառին հավատարիմ մնալու մասին, «բարենորոգման» գործընթացը որակելով պառակտիչ և կործանարար։  Արդեն հրապարակվել են մոտ հինգ տասնյակ հոգևորականների հայտարարություններ։ LIVEnews-ը ներկայացնում է մի քանիսը․ «Ես՝ Տեր Հարություն քահանա Քեսաբյանս, իմ որդիական անմնացորդ սերն ու նվիրումն … Read more

Այսօր իմացանք, թե ո՛ր քահանաների գինն է 5 միլիոնադրամ, իսկ ո՛ր Քահանաներն են, որ հոգին ու պատիվը չեն վաճառում

Փառքդ շա՜տ, Տէր Աստված, որովհետև այսօր իմացանք, թե ո՛ր քահանաների գինն է 5 միլիոնադրամ, իսկ ո՛ր Քահանաներն են, որ հոգին ու պատիվը չեն վաճառում։ … Եկեսցէ՛ արքայութիւն Քո։ Եղիցի՛ն կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի … Նկարում՝ Սուրբ Ղևոնդ Երեցի՝ մեր Մայր Եկեղեցու նահատակված քահանայի արձանը Գյումրու Վարդանանց հրապարակում։  Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեսբուքյան գրառումը

Եկեղեցու դեմ իշխանության ճնշման նոր փուլը – Live News

Ամանորի տոներից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն անցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ուղղված հակասահմանադրական քաղաքական կամպանիայի նոր փուլին՝ այն տեղափոխելով համակարգված գործողությունների մակարդակ։  Խոսքն իշխանության կողմից Եկեղեցու նկատմամբ ուղղորդված և նպատակային ճնշման գործընթացի մասին է։ Հունվարի 4-ին Փաշինյանը և տասը տիրադավ եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ համատեղ հայտարարությամբ ստեղծեցին «Համակարգող խորհուրդ»։ Իր էությամբ սա վարչապետին կից … Read more

Մեր անսասան նվիրվածությունն ենք հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին․ հոգևորականները շարունակում են հայտարարություններ տարածել

Մենք` ներքոստորոգրյալներս, որդիական հավատարմությամբ հայտնում ենք մեր անսասան նվիրվածությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին՝ ազգիս Վեհափառ Հայրապետին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Սուրբ Ծննդյան այս լուսավոր օրերին աղոթում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաղաղությունն ու սերը պահպանեն մեր Սուրբ Եկեղեցու միասնությունը և հեռու պահեն բոլորին պառակտումներից։ Թող Քրիստոսի Ծննդյան լույսը առաջնորդի … Read more