Նիկոլի իրական վարկանիշը կարող եք հասկանալ նրա գերաճած կորտեժի պատճառով փակվող Երևանի փողոցներում մեքենաների ռեակցիայից. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Նիկոլի իրական վարկանիշը կարող եք հասկանալ նրա գերաճած կորտեժի պատճառով փակվող Երևանի փողոցներում հսկայական քանակի մեքենաների ռեակցիայից։ Նոր մի այդպիսի փաստի ականատես եղա Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում։ Ինչպես կասեին ֆրանսիացիները՝ ձայն սիգնալների՝ ձայն Աստծո…»:

Արցախում վերացնելով հայկականը, Ադրբեջանը ձգտում է իրեն ապահովագրել միջազգային օրակարգի շրջադարձերից

Իր վերահսկողության տակ գտնվող տարածքում վերացնելով հայկականը, Ադրբեջանը ձգտում է ինքզինք ապահովագրել միջազգային օրակարգի շրջադարձերից, որի հանդեպ  իր ազդեցության բացակայությունը գիտակցում է միանգամայն պարզ: Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ «Ադրբեջանը Արցախում հետեւողական վերացնում է հայկական քաղաքակրթական-մշակութային հետքը: Այստեղ նույնիսկ ավելորդ է բացատրել, թե ինչն է դրա նպատակը: Ադրբեջանը գիտե, որ ազգային, էթնոքաղաքակրթական, … Read more

Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները». Սուրենյանց – Live News

Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները»։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ «Ադրբեջանի ԱԳՆ-ն «խստորեն դատապարտել է» Երևանում Թուրքիայի դրոշի այրումը՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել միջադեպի մասնակիցներին և պնդելով, որ նման գործողությունները չեն կարող արդարացվել խոսքի ազատությամբ։ Դրոշի այրումն, անշուշտ, չի կարելի համարել քաղաքական մշակույթի ընդունելի դրսևորում։ Սակայն Բաքվի արձագանքի հիմքում, իհարկե, արժեքային բաղադրիչը … Read more

Հայոց ցեղասպանությունն ինձ համար նախ ընտանեկան պատմություն է․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Միշտ եմ ապրումներով գնացել Ծիծեռնակաբերդ։ Լինելով ցեղասպանություն վերապրած տոհմի ներկայացուցիչ՝ մանկությունից հիշում եմ լուսահոգի Եփրեմ պապուս եւ Ազատուհի տատուս ծանր պատմությունները այն մասին, թե ինչպես են իմ նախնիները հրաշքով մազապուրծ եղել սպանդից։ Հայոց ցեղասպանությունն ինձ համար քաղաքական հարց լինելուց առաջ նախ ընտանեկան պատմություն է՝ կորուստների եւ փրկության հրաշքի։ Երեկվա … Read more

Ոչ թե Օսմանյան կայսրությունում, այլ Օսմանյան կայսրության կողմից իրականացված. թյուրքագետը ՀՀ ԱԳՆ-ին

«Ոչ թե Օսմանյան կայսրությունում, այլ Օսմանյան կայսրության կողմից իրականացված: Մի արեք այս սխալը»,-Թելեգրամի իր ալիքում գրել է թյուրքագետ Մհեր Աբրահամյանը։ Նա շեշտում է՝ Հայոց ցեղասպանությունը կազմակերպվել և իրականացվել է Օսմանյան կայսրության պետական բարձր ղերկավարության կողմից մշակված հստակ ծրագրով: Նշենք, որ ԱԳՆ հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում և հարգանքի տուրք ենք մատուցում Օսմանյան … Read more

ՀՀ իշխանությունները ոչ թե սխալ են անում, այլ դա թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունն է

Հայաստանյան իշխանությունները ոչ թե սխալ են անում, վատ են անում կամ ապիկար են, այլ դա թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունն է մեր երկրում, որը գործող ռեժիմի համար ուղենշային է։ Մի օր կարդարացնեն Արցախի հանձնումը, մի օր սովորական կհամարեն հայկական հոգևոր և մշակութային կոթողների ոչնչացումը, մի օր «աչք կփակեն» ադրբեջանական օկուպացիայի վրա։ Թշնամական քաղաքականության ընդունումն ու իրացումը … Read more

Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ստագնացիայի մեջ

Դա վկայում են թե Հայաստանի կողմից հնչող հայտարարությունները, թե ընդհանուր գործընթացները։ Հայաստանի իշխանությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը փաստացի կապել են բացառապես TRIPP նախագծի իրականացման հետ, մինչդեռ Թուրքիան իր հերթին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ։ Արդյունքում ձևավորվել է երեք փոխկապակցված գործընթացներից բաղկացած շղթա՝ TRIPP նախագծի իրականացում, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, որոնք միմյանցից կախված … Read more

Այս գազանային ոճրագործությունը որևէ արդարացում չունի և հատուցում է պահանջում․ հատուցումը գալու է

«ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ստեփանակերտի Աստվածածնի Հովանու մայր տաճարը քաղաքի հպարտությունն էր, նրա քրիստոնեական հավատի և ազգային վերազարթոնքի խորհրդանիշը: Այն քաղաքի ուժի կենտրոնն էր, կառուցված էր Սուրբ Զվարթնոցի նմանությամբ և հայոց ավանդական բերդերի ամրությամբ:Պատահական չէ, որ քաղաքը զավթած թշնամական հրոսակների համար այն աչքի փուշ էր, նրա հայ և … Read more

Երբ ասում են՝ «ինչո՞ւ Սերժը չկրակեց», պատասխանը շատ պարզ է – Live News

Երբ ասում են՝ «ինչո՞ւ Սերժը չկրակեց», պատասխանը շատ պարզ է Սերժ Սարգսյանը զինվորական է, ոչ դահիճ, կամ մարդասպան, իսկ զինվորականը խաղաղ ժողովրդի վրա չի կրակում, առավել ևս սեփական ժողովրդի… Սերժ Սարգսյան ազատագրած և պաշտպանած գործիչ է, նրան ուղղակի պետք է ճանաչել Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը

«Ջահերով երթը» տանել չեն կարողանում մեր «խաղաղասեր հարևանները». Վարուժան Գեղամյան

Հետճշմարտության այս ժամանակներում կան հարցեր, թեմաներ ու գաղափարներ, որոնց մասին հնարավոր չէ ո՛չ լռել, ո՛չ կիսաճշմարտություն ասել, ո՛չ էլ ինչ-որ բան քննարկել։ Դրանց մասով ամեն բան ավելի քան սև ու սպիտակ է։ Այդպիսի հարցերից է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելը և արդարության վերականգնման համար պայքարը, որը ոչ միայն բարոյական, այլև խիստ պրագմատիկ կարևորություն ունի մեր … Read more