Ընդդեմ զեխության ու շվայտության – Ազգ

Շատերս դժկամությամբ ենք ընդունում փաստը, որ մեր օրերում ու մեր կյանքում թելադրող են դարձել սոցցանցերը: Հասարակական հարաբերություններից մինչեւ տնտեսական ու քաղաքական կյանք, սոցիալական հարթակներն սկսել են օրակարգ թելադրել. ճիշտ, կեղծ, երկրորդական կամ առաջնային: Որքան քիչ տեղեկատվություն՝ այնքան շատ կարծիք, տեսակետ ու մեկնաբանություն, որոնք իրենց հորձանուտի մեջ են առնում ամեն ինչ, միմյանց խառնելով անկարեւորը, կարեւորը եւ … Read more

Հայաստանը ջրի տակ քաշողների ժամանակը

Բարձրաստիճան հյուրերի պակաս Հայաստանում վերջին օրերին չկա` էլ եվրաժողովի մասնակիցներ, էլ փոխադարձ այցերի շրջանակում պաշտոնյաների գալ-գնալ-փոխադարձ շատախոսություն, վարչապետի, արտգործնախարարի, ԱԺ նախագահի ակտիվություն բոլոր այդ ժողովներում եւ այլուր: Անգամ այս անգամ Ալեն Սիմոնյանը գերազանցեց ինքն իրեն`հանրության համար նոր բանավեճերի հերթական դոզան հրապարակ նետելով, դրանցից հատկապես մեկ-երկուսը, թե` երբ մենք ասում ենք արցախցիները պետք է վերադառնան, Ադրբեջանն … Read more

ԻԻՀ նախագահ Փեզեշքիանի Հայաստան նախատեսված այցի շուրջ

ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան նախատեսված պաշտոնական այցելության  մասին տեղեկատվությունը  տարածել է «Երեւանյան երկխոսություն-2025»-ի շրջանակներում միջոցառմանը մասնակցող ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սաիդ Խաթիբզադեն: Ըստ փոխնախարարի, իրանական կողմը պլանավորում է երկրի ղեկավարի այցը Երեւան, ընդգծելով, որ  երկու մայրաքաղաքների միջեւ իրականացվում են քաղաքական խորհրդակցություններ: Խաթիբզադեն հույս է հայտնել, որ մի շարք խոչընդոտների հաղթահարումից, հատկապես   Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի … Read more

Նաեւ Սառնաղբյուրի հերոսամարտի 107-ամյակն էր

1918 թվականի մայիսյան հերոսամարտերը՝ Սարդարապատը, Բաշ-Ապարանը, Ղարաքիլիսան, Հայաստանի նոր պատմության նաեւ ուսանելի ու ոգեշնչող էջերից են: Դրանց կողքին, սակայն, կարծես հանիրավի մոռացվում է կամ պակաս հայտնի լինելու պատճառով դեռ բավարար չի գնահատվում Արագածի հարավ-արեւմտյան լանջին գտնվող Սառնաղբյուր գյուղի յոթնօրյա հերոսական գոյամարտը, որն ըստ էության մայիսյան հերոսամարտերի սկիզբն է եղել: …Մայիսի 15-ին թուրքերի կողմից Ալեքսանդրապոլի գրավումից … Read more

Արդյո՞ք Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա իրականացված զինված հարձակման գործը կարելի է փակված համարել

Մայիսի 21-ի լուսաբացին իրականացվեց ԻԻՀ քաղաքացի Յասին Հոսեյնզադեի՝ 2023 թ. հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում իրականացրած անձի մահապատիժը: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտնեց, որ մահապատժի իրականացումը դիտարկվել է Թեհրանում ԱՀ դեսպանատան երկու աշխատակիցների եւ դատական գործընթացում Ադրբեջանի շահերը ներկայացնող  փաստաբանի կողմից: Դեպքից անմիջապես հետո, թեեւ Բաքուն այդ հարձակումը որակել էր որպես … Read more

Աղմկոտ ազատումներ ՝ ռուսական թատրոնում. բանը հասել է դատ-դատաստանի

Նույն շրջանում թատրոնին հրաժեշտ է տվել երկու ռեժիսոր, մեկը՝ ոչ սեփական կամքով Մոտ տասն ամիս է՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը չունի գեղարվեստական ղեկավար: Տնօրեն Սուրեն Շահվերդյանն աշխատանքից ազատել է Կարեն Ներսիսյանին: Գրեթե նույն շրջանում թատրոնը լքել է նաեւ Նորա Գրիգորյանը՝ սեփական նախաձեռնությամբ: Ինչո՞ւ է ռեժիսորը՝ թատրոնի երկարամյա գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի դուստրը, դիմում գրել, Շահվերդյանն … Read more

«Սերն Աստծո ապաստանն է». բոլորեց հայ կոմպոզիտոր Միխայիլ Կոկժաեւի ծննդյան 78-րդ տարին

Ակնարկիս խորագիրը քաղել եմ հայ կոմպոզիտոր Միխայիլ Կոկժաեւի մտորումներից մեկի տողերից: Մարդու ներաշխարհի բացահայտման ուղին նրա ստեղծագործությունն է, եւ Մ. Կոկժաեւի ծննդյան 78-ամյակն առիթ է խոսելու նրա արարումների մասին: Նա ոչ միայն երաժշտության, այլեւ բանաստեղծությունների հեղինակ է, որոնք երբեմն դարձել են նաեւ ռոմանսների խոսքեր, եւ այդ երկուսի ուսումնասիրությունն է, որ կարող է ամբողջական պատկերացում տալ … Read more

Հայաստան-Ռուսաստան հարաբերություներ: Ի՞նչ է սպասվում

Ամենայն հավանականությամբ տեսանելի ապագայում Ռուսաստանը շարունակելու է մնալ գլխավոր աշխարհաքաղաքական շարժիչ ուժը Հարավային Կովկասում: Ուկրաինական պատերազմի կանխատեսելի հրադադարը շրջելու է Մոսկվայի ռեսուրսները ետ՝ դեպի Հարավային Կովկաս, ամրապնդելով նրա դիրքերը այնտեղ: 1991-ից ի վեր հաստատված հարաբերությունները Ռուսաստանին տալիս էին որոշակի լծակներ, որոնց թվում էին ռուսական զինվորական հենակետի եւ սահմանային զորքերի տեղակայումը Հայաստանի տարածքում եւ Հայաստանի անդամակցությունը … Read more

Էներգետիկ անվտանգության խնդիրները Սյունիքի մարզում

Սյունիքի մարզի տարածքը կազմում է 4506 քառակուսի կիլոմետր: Բնակչության թվաքանակը կազմում է  140.3 հազար մարդ: Մարզկենտրոնը Կապան քաղաքն է: Հարկ է նշել, որ ներկայում կարեւոր նշանակություն ունի մեր երկրի էներգետիկ անվտանգության տեսակետից մեծ ուշադրություն դարձնել հատկապես Սյունիքի մարզի բնակավայրերի էներգետիկ խնդիրների լուծմանը: Այն հնարավորություն կտա տարբեր իրավիճակների դեպքում ունենալ էներգետիկ կայունություն եւ հուսալի էներգամատակարարում: 2021 … Read more

Անվերջ հրապուրող Իրանը – Ազգ

«Նորի՞ց Իրան»,– հարցնում էին շրջապատում՝ իմանալով, որ պատրաստվում եմ չորրորդ անգամ գնալ Իրան եւ երրորդ անգամ՝ Երեւանի «Կասկադ» իրանական մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ։ Այո՛, նորից՝ եւ մեծագույն հաճույքով։ Ինձ համար մեր հարեւան երկիրն ասես մի անսպառ գանձարան լինի՝ անսպառ ու զարմանալի։ Նրա հարստագույն պատմությունն ու մշակութային բազմազան շերտերը, շունչ կտրող տեսարանները եւ ջերմ հյուրընկալությունը շարունակ ձգում … Read more