ՖԻՖԱ-ի նախագահը բարկացրել է ֆուտբոլային պաշտոնյաներին․ ինչ է պատահել — Armsport.am

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն բարկացրել է ֆուտբոլային պաշտոնյաներին՝ որոշելով ուշանալ Պարագվայում կայանալիք կառույցի տարեկան համագումարին և նախնտրելով մասնակցել Սաուդյան Արաբիայում անցկացվող գագաթնաժողովին, որտեղ կհանդիպի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ինֆանտինոն Ասունսյոն կհասնի միայն չորեքշաբթի ուշ երեկոյան, մինչդեռ ՖԻՖԱ-ի համագումարը կմեկնարկի հինգշաբթի առավոտյան։ Նախատեսված խորհրդի նիստը տեղափոխվել է մայիսի 9 և կանցկացվի առցանց։ Ազգային ֆեդերացիաներից … Read more

ՀՊԼ․ Վեստ Արմենիա — Արարատ-Արմենիա․ մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Fastex Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Վեստ Արմենիան» Երևանի Ֆուտբոլի ակադեմիայում կընդունի «Արարատ-Արմենիային»։ Հանդիպումը կմեկնարկի 16։00-ին։ Մրցող թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․ «Վեստ Արմենիա»՝ քիչ անց «Արարատ-Արմենիա»՝ քիչ անց Ուղիղ հեռարձակում Մրցաշարային աղյուսակ

ՉԼ․ հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը — Armsport.am

«Ինտերի» դարպասապահ Յան Զոմերը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։ Շվեյցարացի դարպասապահը «Բարսելոնայի» դեմ կիսաեզրափակիչի պատասխան խաղում հետ մղեց յոթ հարված։ Հանդիպումն ավարտվեց «Ինտերի» հաղթանակով՝ 4:3 հաշվով, լրացուցիչ ժամանակում։ Նույն մրցանակի համար պայքարում էր ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին։ Հիշեցնենք, որ «Ինտերն» ու ՊՍԺ-ն դուրս են եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որը տեղի կունենա մայիսի 31-ին … Read more

Marca. հայտնի է, թե երբ հրաժեշտ կտա Ռեալը Անչելոտիին — Armsport.am

Մադրիդի «Ռեալը» եռամյա պայմանագիր կկնքի Խաբի Ալոնսոյի հետ, որը կդառնա ակումբի նոր գլխավոր մարզիչը, գրում է Marca-ն։ Իսպանացի մասնագետը կփոխարինի Կառլո Անչելոտիին, ով մրցաշրջանի ավարտին կհեռանա թիմից։ Ալոնսոն իր հետ կբերի նոր մարզչական շտաբ՝ ներառյալ օգնական Սեբաս Պառիլյային և ֆիզպատրաստվածության մարզիչ Ալբերտո Էնսինասին։ Անչելոտիի հրաժեշտը տեղի կունենա մայիսի 25-ին՝ Լա Լիգայի վերջին տուրում «Ռեալ Սոսյեդադի» … Read more

🎥 Յուրօրինակ հեթ-տրիկ․ Տիգրան Բարսեղյանը՝ ապրիլի լավագույն գոլի հեղինակ

Հայաստանի ազգային հավաքականի և Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը շարունակական հաջողություններ է գրանցում Սլովակիայի առաջնությունում։ «Ժիլինայի» դարպասը խփած գոլը լավագույնն էր ապրիլին։ 31-ամյա ֆուտբոլիստը հաղթեց Սլովակիայի ապրիլի գոլ մրցույթում՝ հավաքելով 43.13 տոկոս ձայն և առաջ անցնելով Վիկտոր Դուկանովիչից (18.14%)։ Այս հաղթանակը Բարսեղյանի համար արդեն երրորդն է ընթացիկ մրցաշրջանում․ նա ավելի վաղ հաղթել էր նաև հուլիս-օգոստոսի» … Read more

ՉԼ․ շաբաթվա խորհրդանշական հավաքականը — Armsport.am

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականը՝ հիմնվելով կիսաեզրափակիչ փուլի պատասխան հանդիպումների արդյունքների վրա։ Հիշեցնենք, որ մայիսի 6-ին «Ինտերը» սեփական հաշտում լրացուցիչ ժամանակում հաղթեց «Բարսելոնային» (4:3), իսկ մայիսի 7-ին «ՊՍԺ»-ն իր հարկի տակ առավելության հասավ «Արսենալի» նկատմամբ (2:1)։ Չեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքական Դարպասապահ՝ Յան Զոմեր («Ինտեր»)։Պաշտպաններ՝ Մարկինյոս, Աշրաֆ Հակիմի (երկուսն էլ՝ ՊՍԺ), … Read more

🎥 Երևանում բացվեց նոր արհեստական խաղադաշտ. Հայաստանը ՖԻՖԱ-ի նախաձեռնության առաջին շահառուներից է

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածում գտնվող թիվ 198 ավագ դպրոցի տարածքում մայիսի 8-ին տեղի ունեցավ արհեստական խոտածածկով փոքր խաղադաշտի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը: Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, միջոցառմանը մասնակցում էին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՖԻՖԱ-ի անդամ եվրոպական ասոցացիաների համակարգող Մարկո Ֆերին, ինչպես նաև ՖԻՖԱ-ի դեսպան Քրիստիան Կարամբյոն: Նշենք, որ … Read more

Միլանի ֆուտբոլիստները դաշտ դուրս կգան իրենց մայրերի ազգանուններով — Armsport.am

«Միլանի» ֆուտբոլիստները Իտալիայի առաջնության «Բոլոնիայի» դեմ խաղին դաշտ կմտնեն մարզաշապիկներով, որոնց վրա նշված կլինեն իրենց մայրերի ազգանունները, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ակցիան նվիրված է Մայրության օրվան: Մայրերի ազգանունները կհնչեն թիմի կազմի պաշտոնական հայտարարության ժամանակ և կցուցադրվեն «Սան Սիրո» մարզադաշտի էկրաններին ու վահանակներին։ Խաղի ընթացքում մարզադաշտում կցուցադրվեն նաև ֆուտբոլիստների և ակումբի լեգենդների մայրերի լուսանկարները։ Սերիա … Read more

Ռեալի հեռուստաալիքը քննադատել է Էլ կլասիկոյի համար նշանակված մրցավարներին

Մադրիդի «Ռեալի» ակումբային հեռուստաալիքը քննադատել է Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղի համար նշանակված մրցավարներին՝ Խոսե Էռնանդես Էռնանդեսին և Խուան Մարտինես Մունուերային։ Ավելի վաղ՝ ապրիլին, «Ռեալի» հեռուստաալիքը քննադատել էր նաև մրցավար Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեային՝ Իսպանիայի գավաթի եզրափակչից առաջ, որտեղ «Բարսելոնան» հաղթել էր 3:2 հաշվով։ «Խոսե Էռնանդես Էռնանդեսը 13 տարի աշխատում է Պրիմերայում, … Read more

Լռությունը խախտվեց․ Արաուխոն գրառում է արել Ինտերից կրած պարտությունից 2 օր անց

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն գրառում է կատարել սոցիալական ցանցերում՝ թիմի Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց գրեթե երկու օր անց։ 26-ամյա ուրուգվայցին խիստ քննադատության էր ենթարկվել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ինտերի» դեմ կրած պարտությունից հետո (3:4՝ լրացուցիչ ժամանակում)։ Արաուխոն խաղադաշտ էր մտել 76-րդ րոպեին՝ փոխարինելով Ինիգո Մարտինեսին, սակայն լրացուցիչ ժամանակում պայքարում զիջել էր Ֆրանչեսկո Աչերբիին, ով … Read more