Ֆլորենտինո Պերեսը որոշել է, թե երբ պետք է լքի Ռեալը — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի պատրաստվում ժամանակից շուտ հեռանալ ակումբից։ Ինչպես հայտնում է COPE-ը, նա կշարունակի ղեկավարել թիմը առնվազն մինչև իր լիազորությունների ավարտը՝ 2029 թվականը։ Աղբյուրի տվյալներով՝ Պերեսը մտադիր չէ լքել «արքայական» ակումբը, քանի դեռ չի իրականացրել իր բոլոր ծրագրերը, որոնց թվում է նաև «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի ամբողջական վերակառուցումը։ Ավելի վաղ մամուլում լուրեր էին … Read more

Դարաշրջանի ավա՞րտ․ Պերեսը մտադիր է լքել Ռեալի նախագահի պաշտոնը — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է լքել զբաղեցրած պաշտոնը հաջորդ տարի, թեև 78-ամյա իսպանացու պաշտոնավարման ժամկետը ավարտվում է միայն 2028-ին։ Այս մասին հայտնում է լրագրող Պեպե Ալվարեսը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Պերեսը կցանկանար ապահովել իշխանության աստիճանական փոխանցում՝ անկախ նրանից, թե «Ռեալը» կողմ կլինի հանրաքվեին, թե ոչ։ Իսպանացի ձեռնարկատերը 2000–2006 թվականներին գլխավորել է մադրիդյան ակումբը, իսկ 2009-ին … Read more

Պերեսը խառնվել է Վինիսիուս — Ալոնսո կոնֆլիկտին — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը այցելել է թիմի մարզաբազա՝ հաշտեցնելու հարձակվող Վինիսիուս Ժունիորին և գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին, ովքեր դադարել են շփվել միմյանց հետ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը՝ հղում անելով COPE-ին։ Աղբյուրի տվյալներով՝ Վինիսիուսն ու Ալոնսոն դադարել են խոսել այն բանից հետո, երբ Լա Լիգայի 10-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ խաղում (2:1) Ալոնսոն 72-րդ րոպեին … Read more

El Nacional․ Պերեսը որոշել է, թե ով պետք է Ռեալում փոխարինի Կուրտուային — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշել է, թե ով պետք է ապագայում փոխարինի թիմի հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուային։ Բելգիացին պատրաստվում է հեռանալ թիմից 2027 թվականին։ Պերեսը ցանկանում է, որ նրա փոխարեն մադրիդցիների առաջին համարը դառնա ուկրաինացի Անդրեյ Լունինը։ El Nacional-ի տվյալներով՝ Կուրտուան նախատեսում է կամ ավարտել կարիերան, կամ տեղափոխվել Սաուդյան Արաբիայի որևէ ակումբ։ Լունինի համար … Read more

Վճարեք պահանջվող գումարը և նա ձերն է․ Ռեալը անհավանական հրաժարագին է սահմանել Վալվերդեի համար

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պատրաստ է վաճառել թիմի ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեին, միայն մեկ պայմանով։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։ Աղբյուրի համաձայն՝ «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը զգուշացրել է Վալվերդեի համար պոտենցիալ հավակնորդներին, որ եթե նրանք ցանկանում են ձեռք բերել ուրուգվայցի կիսապաշտպանին, ապա պետք է ակտիվացնեն նրա պայմանագրում նշված 1 միլիարդ եվրոյի հրաժարագնի կետը։ Ավելի վաղ … Read more

Ռեալի նախագահն անձամբ զանգահարել է Վալվերդեին․ ինչ է պատահել — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կապ է հաստատել թիմի կիսապաշտպան և ավագ Ֆեդերիկո Վալվերդեի հետ այն բանից հետո, երբ մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե ուրուգվայցի ֆուտբոլիստը հրաժարվել է մասնակցել Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 2-րդ տուրի՝ ղազախական «Կայրաթի» դեմ խաղին (5:0)՝ աջ եզրային պաշտպանի դիրքում: Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Ակումբին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ Պերեսը … Read more

Պերեսը նոր աստղ է ընտրել Ռեալի համար․ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը թիմի համար նոր աստղ է ընտրել։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ «սերուցքայինների» նախագահը ցանկանում է ՊՍԺ-ի պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյային տեսնել «Ռեալի» կազմում։ Պերեսը համոզված է, որ Վիտինյան կատարյալ տարբերակ է «արքայական» ակումբի համար։ Նշվում է, որ Պերեսն արդեն բանավոր համաձայնության է եկել պորտուգալացու գործակալ Ժորժե Մենդեշի հետ։ … Read more

Պերեսը Մոդրիչին պաշտոն է առաջարկել Ռեալում. հայտնի են մանրամասները — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպել է ակումբի նախկին կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ և հրավիրել նրան ապագայում միանալ «սերուցքայինների» երիտասարդական ակադեմիայի մարզչական շտաբին, հաղորդում է Defensa Central-ը։ Աղբյուրի համաձայն՝ Պերեսը շեշտել է, որ ակումբի համար պատիվ կլինի, եթե 39-ամյա խորվաթը սկսի իր մարզչական կարիերան «արքայական» ակումբի համակարգում։ Ակադեմիայում նախկինում աշխատել են նաև մադրիդյան գրանդի այլ … Read more

Դռները բաց են․ Վինիսիուսի և Ռեալի միջև խնդիրներ կան, իսկ Սաուդյան Արաբիան լուռ հետևում է

Վինիսիուս Ժունիորի ապագան «Ռեալում» անորոշ է։ Բրազիլացու պայմանագրի երկարաձգման բանակցությունները կանգ են առել, մինչդեռ Սաուդյան Արաբիան պատրաստում է 350 միլիոն եվրոյի առաջարկ՝ այս ամռանը նրան Մադրիդից տեղափոխելու համար։ 25-ամյա ֆուտբոլիստը, որի պայմանագիրը գործում է մինչև 2027 թվականը, վերջին ամիսներին կորցրել է թիմում իր կարևոր դերը։ Նրա արդյունավետությունը նվազել է, հատկապես բարձրակարգ մրցակիցների դեմ խաղերում։ Գլխավոր … Read more

Ալոնսոն և Պերեսը տարաձայնություններ ունեն․ հայտնի են մանրամասները — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը տարաձայնություններ ունի թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ։ Այս մասին հայտնում է իսպանական Sport.es-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբի նախագահը և թիմի գլխավոր մարզիչը միասնական դիրքորոշում չունեն նոր կիսապաշտպանի ձեռքբերման հարցում։ Ալոնսոն չի ցանկանում նմանվել Կառլո Անչելոտիին։ Երիտասարդ մարզիչը ցանկանում է ազդել ակումբի տրանսֆերային որոշումների վրա։ Նշվում է, որ Պերեսի և Ալոնսոյի … Read more