El Nacional․ Պերեսը որոշել է, թե ով պետք է Ռեալում փոխարինի Կուրտուային — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշել է, թե ով պետք է ապագայում փոխարինի թիմի հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուային։

Բելգիացին պատրաստվում է հեռանալ թիմից 2027 թվականին։ Պերեսը ցանկանում է, որ նրա փոխարեն մադրիդցիների առաջին համարը դառնա ուկրաինացի Անդրեյ Լունինը։

El Nacional-ի տվյալներով՝ Կուրտուան նախատեսում է կամ ավարտել կարիերան, կամ տեղափոխվել Սաուդյան Արաբիայի որևէ ակումբ։ Լունինի համար առաջին համարը դառնալու գլխավոր պայմանը նրա համբերությունն է՝ մինչև 2027 թվականը, երբ կավարտվի բելգիացու գործող պայմանագրի ժամկետը։

Եթե ուկրաինացին մինչ այդ որոշի հեռանալ, «սերուցքայինները» կփորձեն ձեռք բերել «Բրայթոնի» հոլանդացի դարպասապահ Բարտ Վերբրյուգենին, որի տրանսֆերային արժեքը այս պահին կազմում է 30 միլիոն եվրո։

Leave a Comment