Ալիևն իր ծննդյան օրը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «Հաղթանակի զբոսայգու» բացմանը
24 Դեկտեմբերի, 2025 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ծննդյան օրն անցկացնում է օկուպացված Արցախի Հանրապետությունում։ Նա իր կնոջ հետ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել է «Հաղթանակի զբոսայգու» բացմանը: «Հաղթանակի զբոսայգին», որի ընդհանուր մակերեսը կազմում է 9 հեկտար, հիմնարկեքի արարողությունը կատարել է Իլհամ Ալիևը այս տարվա փետրվարին։