Երբ իշխանությունն ասում էր՝ ընդդիմությունը շանս չունի, նկատի ուներ, որ թեկնածուներին խաղից կհանի

Փաստորեն, երբ իշխանությունն ասում էր, որ ընդդիմադիր ուժերը շանս չունեն հաղթելու, նկատի ուներ, որ թեկնածուներին հերթով խաղից հանելու են։ Մարդ լինի` հոդվածն ի՞նչն է, որ մարդկանց վրա չկախեն։ Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսը փորձում են խլել, նրա ցուցակից Անդրանիկ Թևանյանի վրա պետական դավաճանության հոդված են «կարում», առավոտից էլ ուժայինները ներխուժել են Մարտուն Գրիգորյանի տուն։  Նույնիսկ հետաքրքիր … Read more

Սահմանադրության մեկ հոդված կփոխվի ոչ թե իմ, այլ 7 միլիոն հայերի համար․ Սամվել Կարապետյան 

Սահմանադրության մեկ հոդված՝ 148-րդ հոդվածը, չի փոխվելու ինձ համար։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով այն հարցնին, թե արժե՞ արդյոք մեկ մարդու համար փոխել Հայաստանի սահմանադրությունը։ «Դա արվում է այն 7 միլիոն հայերի համար, ում զրկել են իրենց երկրի կյանքին մասնակցելու իրավունքից։ Վախենալով դրսի մարդկանց հնարավորություններից՝ իրենք փակել են … Read more

Քարոզարշավը Նիկոլ Փաշինյանի կողմից վերածվում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի․ Իվետա Տոնոյան

Քարոզարշավը Նիկոլ Փաշինյանի կողմից վերածվում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի։ Գրել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։ «Վաղ առավոտից դիմակավորված անձինք, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ ներխուժում են ԲՀԿ պատգամավորության թեկնածուների բնակարաններ և աշխատավայրեր։ Երկու օր  շարունակ Նիկոլ Փաշինյանի կողմից անոնսավորվելուց հետո երեկ արդեն մեղադրանք ներկայացվեց Անդրանիկ Թևանյանին, իսկ այսօր արդեն դիմակավորված անձինք խուզարկություններ են իրականացնում նրա գրասենյակում։ … Read more

«Ուժեղ Հայաստանի» անդամների ձերբակալությունները շարունակվում են, այս անգամ՝ Ալավերդիում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Լոռու մարզի Ալավերդի քաղաքի գրասենյակների պատասխանատուն այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։ «Իրենց հանցավոր գործունեությունը քողարկելու նպատակով ընտրակաշառք ստացող քաղաքացիներին վճարված գումարները ներկայացվել են որպես կուսակցության … Read more

Փաշինյանի շահերն աղերս չունեն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Ռոբերտ Քոչարյան 

  «Մեր մեջ տարբերությունը դա է. իրենք կարմիր գծեր չունեն, ամոթի զգացում չունեն: Բայց մեկ-մեկ կարմիր գիծ չունեցողը և ամոթի զգացում չունեցողը առավելություն է ստանում, և երբ իշխանության են լինում, այդ առավելությունը եռապատկվում է, որովհետև այն մարմինները, որոնք պետք է զսպեն նման կեցվածքը, փոխարենը օգնում են դրա տարածմանը: Տարբերությունը սա է, և մենք սա պետք … Read more

«Սև Հովազ»-ի հրամանատարին դատարանը թույլատրել է քարոզարշավի շրջանակում հաղորդակցվել այլ անձանց հետ

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրում է. «ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հարությունյանը քննության առնելով «Սև Հովազ» կամավորական ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքի հետ զուգահեռ ընտրված սահմանափակումները վերացնելու մասին, որոշում կայացրեց այն բավարարել՝ թույլատրելով պաշտպանյալիս քարոզարշավի շրջանակներում հյուրընկալել, հաղորդակցվել այլ անձանց հետ, բացառությամբ դատավարության մասնակիցների հետ, այդ … Read more

ԿԸՀ-ն կոչ է անում քարոզչությունն իրականացնելիս առաջնորդվել ՀՀ օրենսդրությունից բխող կարգավորումներով

ԿԸՀ-ն դիմում է ընտրությունների մասնակից  կուսակցություններին, դաշինքներին․ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ բուհում և գիտական կազմակերպությունում արգելվում է քաղաքական, կուսակցական, կրոնական գործունեություն և քարոզչություն իրականացնելը, այդ թվում՝ քաղաքական, կուսակցական, կրոնական գործունեություն կամ քարոզչություն իրականացնելու նպատակով բուհի և գիտական կազմակերպության ֆինանսական, տեղեկատվական, նյութական միջոցները, տարածքները, տարբերանշանները, մարդկային ռեսուրսներն օգտագործելը, ինչպես նաև … Read more

Այսօրվա վարչապետն անում է ամեն ինչ, որպեսզի մեր երկրի գլխին նոր փորձանք բերի․ Ռոբերտ Քոչարյան 

«Ուղղակի հիշեցնեմ, թե ինչ է անում Նիկոլ Փաշինյանը․ մի երկու-երեք օր գրոհում են Ռուսաստանի դեմ, տարբեր հայտարարություններ անում՝ «հիբրիդային պատերազմ», ինչ ասես չեն ասում։ Հետո հաջորդ երկու օրը հայտարարում են՝ «մենք Ռուսաստանի հետ ընդհանրապես խնդիր չունենք, ամեն ինչ շատ լավ է» և այլն։ Հետո կարծես ինչ-որ «ռուբիլնիկ» է միանում, ու ամբողջ թիմով նորից երեք օր … Read more

Պետության ղեկավարը, եթե հավասարակշռություն պահել չգիտի, ուրեմն «профнепригодный» է․ Ռոբերտ Քոչարյան

«Պետության ղեկավարը, եթե հավասարակշռություն պահել չգիտի, ուրեմն «профнепригодный» է։ Ամբողջ թրեյնինգը հենց դրա վրա է՝ չկորցնել ինքնատիրապետումը։ Կրկնում եմ՝ պատասխանատու պաշտոն զբաղեցնող մարդը պետք է անցնի այդ թեստը՝ ի վիճակի՞ է իրեն տիրապետել, թե՞ ոչ։ Եթե ի վիճակի չէ, ուրեմն պրոֆեսիոնալ չէ և պետք է այլ աշխատանք փնտրի»,- այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, հայտարարեց ՀՀ … Read more

Հակակոռուպցիոն կոմիտեն շարունակում է «ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու դեպքեր» բացահայտել

Ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացումը խոչընդոտելու դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել նաև նախկին, այդ թվում՝ վիրավորում ստացած զինվորականների կողմից 2026 թվականի ապրիլին Երևան քաղաքում տեղի ունեցած հավաքին մասնակցելու նպատակով վերջիններիս նյութապես շահագրգռելու, ինչպես նաև զինվորականի սպանություն կատարելու առերևույթ հանցանքների վերաբերյալ։ … Read more