Սերոբ Գասպարյանի տնային կալանքը չի կարող դիտվել որպես վերջնական արդարացում, սա ընդամենը նվազ վնասակար միջոց է. փաստաբանական թիմ

ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԹԻՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Սերոբ Գասպարյանի վերաբերյալ Երևան, 26 օգոստոսի 2025 թ. Մեկ տարի տևած անօրինական կալանքից հետո «Սև հովազ» ՌՀԿ հրամանատար Սերոբ Գասպարյանի գործով արձանագրվեց շրջադարձ․ դատարանը կալանքը փոխարինեց տնային կալանքով։ Այս որոշումը, թեև ուշացած է, սակայն հանդիսանում է կարևոր քայլ՝ կյանքի և առողջության պաշտպանությունը առաջնահերթ համարելու ուղղությամբ։ ՓԱՍՏԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ Ս. Գասպարյանը, որն այդ ամբողջ … Read more

«Սև Հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով. Ռոման Երիցյան

Օգոստոս 25,2025 17:34 Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը Իշխանության յուրացման նախապատրաստության գործով «Սև Հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով։ Պաշտպան Կոչուբաևի միջնորդությունը վերջապես բավարարվեց։ Դատավոր Գագիկ Հարությունյանի կայացրած որոշումը կարելի է համարել արդարադատության օրինակելի դրսևորում։ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական … Read more

ՄԻՊ ներկայացուցիչները ուսումնասիրել են կալանավորված Սերոբ Գասպարյանի  իրավունքների ապահովման վիճակը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ օգոստոսի 14-ին ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Նպատակն էր տեսակցել կալանավորված անձ Սերոբ Գասպարյանին, ում առողջական վիճակի մասին հրապարակումներ էին տարածվել սոցիալական մեդիայում և լրատվամիջոցներում, ինչպես նաև ահազանգեր էին ներկայացվել Պաշտպանին: Այցի մանրամասները խորհրդապահական են՝ հրապարակման ենթակա չեն: Ուսումնասիրվել են անձի իրավունքների … Read more

«Սերոբ Գասպարյանը զրկված է պատշաճ բուժզննումից, իսկ նրա գործով դատական նիստերը մեծ ընդմիջումներով են ընթանում». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սև հովազ»-ի նախագահ Սերոբ Գասպարյանն ունի կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ, որոնք համատեղելի չեն կալանքի հետ, սակայն շարունակում է իշխանության մատուցած տարօրինակ ու անհավատալի սցենարով գործով երկար ժամանակ մնալ անազատության մեջ: Սեպտեմբերին կլրանա 1 տարին, ինչ վերջինս ու ևս 2 անձ կալանավորված են «իշխանությունը … Read more

Սերոբ Գասպարյանի գործով խնդիրն արդեն դուրս է եկել ձևականության սահմաններից․ Փաստաբանական թիմն ահազանգում է

«Սև Հովազ» ՌՀԿ հրամանատար Սերոբ Գասպարյանի փաստաբանական թիմն ահազանգում է. «Շուրջ մեկ տարի «Սև Հովազ» ՌՀԿ հրամանատար Սերոբ Գասպարյանը պահվում է անօրինական կալանքի մեջ։ Հրամանատարը թիմին արգելել է հրապարակայնորեն խոսել իր առողջական խնդիրների մասին, սակայն լռությունը գործնականում դառնում է այս անօրինականությանը աջակցություն։ ՓԱՍՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿ Ս. Գասպարյանը ՔԿՀ է ընդունվել լիովին առողջ վիճակում, մինչդեռ ներկայումս ունի … Read more

Շուրջ մեկ տարի Սերոբ Գասպարյանը պահվում է անօրինական կալանքի մեջ․ հայտարարություն

Շուրջ մեկ տարի «Սև Հովազ» ՌՀԿ հրամանատար Սերոբ Գասպարյանը պահվում է անօրինական կալանքի մեջ։ Հրամանատարը թիմին արգելել է հրապարակայնորեն խոսել առողջական խնդիրների մասին, սակայն լռությունը գործնականում դառնում է այս անօրինականությանը աջակցություն։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Սերոբ Գասպարյանի փաստաբանական թիմը՝ նշելով․ «ՓԱՍՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿ• Ս. Գասպարյանը ՔԿՀ է ընդունվել լիովին առողջ վիճակում, մինչդեռ ներկայումս ունի կյանքին … Read more

«Ինչո՞ւ են կալանքի տակ պահում արծիվ տղերքին». հարցնում են ազատամարտիկները` Նիկոլ Փաշինյանին

Արմավիրի մարզի Նալբանդյան բնակավայրում տարակուսած են՝ ինչու են իրավապահները կալանքի տակ պահում իրենց մարտական ընկերոջը՝ Սերոբ Գասպարյանին։ Գասպարյանի ազատամարտիկ-ընկերները Marz News-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ խորապես հիասթափված են Նիկոլ Փաշինյանի և նրա կամակատար իրավապահ համակարգի գործունեությունից։ Արմավիրցի ազատամարտիկների խոսքով՝ իրենց հրամանատարի կալանավորումն ապօրինի է․ «Ինչո՞ւ են կալանքի տակ պահում արծիվ տղերքին»,- հարցնում են ազատամարտիկները … Read more