
Ադրբեջանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում անցկացվում է երկկողմ կլոր սեղան՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՊԱ գործակալությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի հետ «խաղաղության» շրջանակներում Հայաստանից քաղհասարակության մի խումբ ներկայացուցիչներ մեկնել են Ադրբեջան։ Մեկնողների թվում են Ստեփան Գրիգորյանը, Հանրային ՀԸ աշխատակից Տաթև Դանիելյանը, Բորիս Նավասարդյանը, Արեգ Քոչինյանը, Նաիրա Սուլթանյանը և այլք։