Հակոբ Ճաղարյան. «Ադրբեջանի օդային տարածք հայկական օդանավերը չեն կարող մուտք գործել, այն հասարակ պատճառով, որ հայկական օդանավերի մուտքն Ադրբեջանը համարում է խիստ վտանգավոր. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի` ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանին «Հրապարակը» հարցրեց` ինչպե՞ս է ստացվում, որ անգամ այսպիսի պայմաններում, երբ Փաշինյանը հայտարարում է, որ Բաքվի հետ բոլոր խնդիրները կարգավորվել են, եւ մենք մտել ենք աննախադեպ խաղաղության դարաշրջան, Ադրբեջանը թույլ չի տալիս, որ իր օդային տարածքով հայկական ինքնաթիռներ թռչեն, իսկ ՀՀ վարչապետի համար մեկանգամյա ժեստ է անում` բացելով, … Read more