ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»-ից դուրս գալուն ուղղված բոլոր հիմնական աշխատանքներն արված են

ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»-ից դուրս գալուն ուղղված բոլոր հիմնական աշխատանքները Հայաստանի կողմից արված են, թերությունները վերացված են։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին նշեցին Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեից՝ անդրադառնալով Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսի՝ ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»-ում Հայաստանի գտնվելու մասին մեկնաբանություններին։ «Սեպտեմբերի սկզբին ԵՄ-ի կողմից կատարվել է գնահատողական այց Հայաստան։ Այդ ընթացքում … Read more

Քանի՞ օդանավ է գրանցված ՀՀ-ում

Քաղաքացիական ավիացիան անկախ Հայաստանի ամենաթերի ոլորտներից է մնում, չնայած Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից օդանավ շահագործողի վկայականներով (ՕՇՎ) օժտված են թվով յոթ ավիափոխադրողներ։ Օգոստոսի 21-ի հոդվածներից մեկում նշել էինք, որ հայաստանյան ավիաընկերություններից այս պահին ընդամենը երկուսն են փաստացի մարդատար ավիափոխադրումներ կազմակերպում։ Որոշեցինք ուսումնասիրել մեր երկրում օդանավ շահագործողի վկայական ունեցող բոլոր ընկերություններին։ Պարզվեց՝ բացի մեր նշած «Շիրակ … Read more

«Գյումրու պահանջը»՝ գործադիրի աջակցության ծրագրից օգտվելու արգելք

Շահառու որեւէ ավիաընկերություն դիմում չի ներկայացրել՝ Կառավարության ավիացիոն աջակցության ծրագրից օգտվելու համար, «Առավոտին» փոխանցել են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։ Համատեքստ Ըստ գործադիրի՝ ապրիլին ընդունած ծրագրի՝ հայաստանյան եւ Հայաստանում բազավորված արտասահմանյան ավիաընկերությունները դեպի Երեւան նոր ուղղություններ սպասարկելու պարագայում կստանան յուրաքանչյուր ուղեւորի համար 20 հազար դրամ օժանդակություն, դեպի Գյումրի նոր ուղղությունների համար՝ 15 հազար դրամ օժանդակություն։ … Read more