Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարը դիմել է Թրամփին

Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ նշելով, որ երկու երկրների և ամբողջ տարածաշրջանի ժողովուրդները արժանի են խաղաղության և երկխոսության, այլ ոչ թե պատերազմի։ «Նախագահ Դոնալդ Թրամփ, մեր ժողովուրդը և մեր տարածաշրջանը արժանի են խաղաղության և երկխոսության, այլ ոչ թե պատերազմի։ Սա այն Վենեսուելան է , որին ես հավատում եմ, այն … Read more

«ՀայաՔվե»-ն դատապարտում է իշխանության և մի խումբ եպիսկոպոսների համատեղ քայլերը Հայ Եկեղեցու դեմ

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը հայտարարությամբ խստորեն դատապարտել է իշխող վարչախմբի ղեկավարի և մի խումբ եպիսկոպոսների կողմից համատեղ փաստաթղթի ստորագրումը՝ այն գնահատելով որպես հակասահմանադրական միջամտություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կյանքին և կանոնական հարցերին։ Միավորումը պնդում է, որ այդ գործողությունները քաղաքական բնույթ ունեն, խորացնում են հասարակական պառակտումը և հակասում են եկեղեցին ապաքաղաքականացնելու հայտարարություններին՝ ընդգծելով, որ շարունակելու … Read more

Փաստաբան․ Փաշինյանի և 10 եպիսկոպոսի հայտարարությամբ գրավոր հաստատվեց, որ ՀԱԵ դեմ գրոհը քաղաքական գործընթաց է

5 հունվարի 2026 – 12:25 AMT PanARMENIAN.Net – Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյբուքյան իր էջում, անդրադառնալով եկեղեցու վերանորոգման վերաբերյալ հայտարարությանը վարչապետի նստավայրից և դրա ստորագրմանը, գրել է, որ դրանով «գրավոր և պաշտոնապես հաստատվեց, որ ՀԱԵ դեմ գրոհը քաղաքական գործընթաց է»: «Այս ամբողջ շոուի ու ստորագրած թղթի միակ հետաքրքիր մասն այն է, որ անհոդաբաշխ մտքերի ոչինչ չասող … Read more

Փաշինյանի վարչակազմը կործանում է Հայաստանի ժողովրդավարությունը և թիրախավnրում Հայ Առաքելական Եկեղեցին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի վարչակազմը կործանում է Հայաստանի ժողովրդավարությունը, թիրախավորում է Հայ Առաքելական Եկեղեցին: Այս մասին ասել է իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը: «Փաշինյանը, ով սկսեց որպես պուպուլիստ, դառնում է ավտոկրատ, զավթել է իշխանությունը՝ կործանելով ժողովրդավարությունը և թիրախավորելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին»,-նշել է նա:

Փաշինյանը հրավիրում է ուխտերթի (տեսանյութ)

Հունվարի 6-ին՝ ժամը 13:30 բոլորիդ հրավիրում եմ ուխտերթի, որը կմեկնարկի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակից: Եկեղեցին գտնվում է Երևանի Տիգրան Մեծ պողոտայում: Երթը կուղղվի դեպի Երևանի՝ Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի, որը գտնվում է Սայաթ Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում: Ուխտերթն ունի խորհուրդ լուսավորել Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի ծնունդը, երկրորդը՝ արձանագրել մեր հավատարմությունը Հայաստանյաց Առաքելական Սուրբ … Read more

Ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ն խոսել քրիստոնյաներին պաշտպանելու մասին, եթե այն պատրաստ է անտեսել հայ քրիստոնյաների էթնիկ զտումները նպատակահարմարության համար․ Christian Daily

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում H.R. 6534 օրինագծի ներկայացումը, որը առաջարկում է չեղարկել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնության երկարատև սահմանափակումները, բարձրացնում է մի հարց, որը գերազանցում է աշխարհաքաղաքականությունը և էներգետիկ միջանցքները: Այն բարոյական փորձություն է՝ արդյոք Միացյալ Նահանգները հավատարիմ կմնա՞ հալածված քրիստոնյաներին և խոցելի կրոնական համայնքներին պաշտպանելու իր պատմական առաքելությանը, թե՞ այդ ժառանգությունը կփոխանակի կարճաժամկետ ռազմավարական հարմարության … Read more

Փաշինյանն ու 10 հոգևորական կոչ են արել միանալ ՀԱԵ բարեփոխմանը

5 հունվարի 2026 – 12:02 AMT PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միանալ ՀԱԵ բարեփոխմանը: Փաշինյանն ընթերցել է հայտարարությունը ֆեյսբուքյան եթերում, որից հետո հայտարարությանը միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները ստորագրել են այն: Փաշինյանը հայտնել է, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որի վրա դրված … Read more

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին առաքելահիմն է և դա կասկածի ենթակա չէ. Տեր Մարկոս քահանա Մանգասարյան

Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը հայտարարությամբ անդրադարձել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմնադրության հարցին՝ շեշտելով, որ այն առաքելահիմն է՝ հիմնադրված Սուրբ Թադեոսի և Սուրբ Բարդուղիմեոսի կողմից։ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Առաքելահիմն է. սա նույնքան պարզ է, որքան, որ այն միտքը, թե՝ արևը ծագում է արևելքից և մայր մտնում արևմուտքում։ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալները և՛ … Read more

Վարչապետի ստորագրությունը դառնում է ոչ թե քաղաքական դիրքորոշում, այլ Սահմանադրության դեմ ուղղված գործողություն. Սուրեն Սուրենյանց

Սահմանադրության դեմ ստորագրություն. Փաշինյանի նոր հանցագործությունը։  Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ և ստորագրությամբ հրապարակված համատեղ հայտարարությունը, որով հայտարարվում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին, այլևս չի տեղավորվում քաղաքական հայտարարությունների կամ աշխարհիկ–հոգևոր բանավեճի շրջանակում։ Այն գործողությունների հստակ ծրագիր է, որն ուղղված է Եկեղեցու ներքին կառավարման վերաձևմանը՝ պետական իշխանության … Read more

Իշխանության և «տիրադավերի» քայլերը վտանգում են Հայ Առաքելական Եկեղեցու միասնականությունը. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ և վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ, որը վերնագրել է «Երկրի ժանտախտը», խիստ քննադատության է ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և մի խումբ հոգևորականների՝ նրանց մեղադրելով օրենքով չնախատեսված լիազորություններ իրենց վերագրելու և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կազմաքանդմանն ուղղված գործողություններ նախաձեռնելու մեջ։ «Հայաստանի գերագույն գլխավոր կաշառակեր, թալանչի և ավազակապետ Նիկոլ Փաշինյանը (եթե այս բնութագրումների համար … Read more