Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին առաքելահիմն է և դա կասկածի ենթակա չէ. Տեր Մարկոս քահանա Մանգասարյան

Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը հայտարարությամբ անդրադարձել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմնադրության հարցին՝ շեշտելով, որ այն առաքելահիմն է՝ հիմնադրված Սուրբ Թադեոսի և Սուրբ Բարդուղիմեոսի կողմից։

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Առաքելահիմն է. սա նույնքան պարզ է, որքան, որ այն միտքը, թե՝ արևը ծագում է արևելքից և մայր մտնում արևմուտքում։

Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալները և՛ հավատքն են սերմանել և՛ Հայ Եկեղեցին են հիմադրել:

Սրանից դուրս բոլոր տեսակետները միշտ կոնկրետ հերձվածողական կամ անվանարկման նպատակ են ունեցել:

Այսօր, կարծես թե, սրանցից զատ ավելանում է նաև մեկ այլ նպատակ՝ Եկեղեցին պետականացնելու: Միգուցե սխալվում եմ:

Սա առանձին թեմա է, և ոչ մի տարօրինակ կամ արտասովոր բան չկա Եկեղեցու պետական ստատուս ունենալու մեջ: Կան երկրներ, որտեղ Եկեղեցին վաղուց պետական ստատուս ունի, օրինակ՝ Հունաստանը, Շվեդիան:

Բայց տարօրինակ ու արտասովոր է, որ սրա համար կարելի է Քրիստոնեական վարդապետության հիմնադրույթներից մեկը աղավաղել ու ներկայացնել այնպես, որ Հայ Եկեղեցին Սուրբ Գրիգորն ու Սուրբ Տրդատն են հիմնադրել: Վա՜յ մեզ»,- գրել է Տեր Մարկոսը։

Leave a Comment