Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարը դիմել է Թրամփին

Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ նշելով, որ երկու երկրների և ամբողջ տարածաշրջանի ժողովուրդները արժանի են խաղաղության և երկխոսության, այլ ոչ թե պատերազմի։

«Նախագահ Դոնալդ Թրամփ, մեր ժողովուրդը և մեր տարածաշրջանը արժանի են խաղաղության և երկխոսության, այլ ոչ թե պատերազմի։ Սա այն Վենեսուելան է , որին ես հավատում եմ, այն Վենեսուելան, որին ես նվիրել եմ իմ կյանքը։ Իմ երազանքն է, որ Վենեսուելան դառնա մեծ տերություն», – գրել է նա իր Telegram ալիքում։

Leave a Comment