Կիևը պատրաստ է երկու հնարավոր սցենարի․ Զելենսկի

Կիևը պատրաստ է երկու հնարավոր սցենարի, գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ում։ «Ուկրաինան պատրաստ կլինի երկու հնարավոր ուղիների՝ կամ մեր կողմից իրականացվող դիվանագիտությանը, կամ ակտիվ պաշտպանության շարունակությանը, եթե մեր գործընկերների ճնշումը Ռուսաստանի վրա անբավարար լինի», – նշվում է հրապարակման մեջ։ Նա հավելել է, որ պատրաստվում է հաջորդ շաբաթ Եվրոպայում կայանալիք հանդիպումների:

Շարմազանովը քննադատում է վարչապետի միջամտությունը եկեղեցու գործերին • Tribune.am

Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրառմամբ քննադատել է վարչապետի կեցավայրից եկեղեցու բարենորոգման ծրագրի հռչակումը, հարցնելով, թե որտեղ է մնացել «եկեղեցին անջատված է պետությունից» սկզբունքը: «Ո՞ւր մնաց եկեղեցին անջատված է պետությունից սկզբունքը։ Ժողովրդավարական բաստիոնում արդեն վարչապետի կեցավայրից են եկեղեցու բարենորոգման ծրագիր հռչակում։ Միջազգային կառույցներ, ի՞նչ կա… Էսա կգաք, լոլոներ կարտաբերեք նիկոլիզմի ժողովրդավար … Read more

Դատախազությունը տուրիստական 7 ընկերությունների տնօրենների մասին քրեական գործ է ուղարկել դատարան

Դատախազը 2025 թվականի դեկտեմբերի 26-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնել հակամրցակցային գործունեության համար մեղադրվող տուրիստական 7 ընկերությունների տնօրենների վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազությունից։ Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում տուրիստական գործունեություն ծավալող 7 ընկերությունների ղեկավարներ մտադրվել են հակամրցակցային գործունեության միջոցով շուկայից դուրս մղել տուրիստական … Read more

Մեր մեջ զարգացնենք երկու հմտություն. չքննարկե՛լ ուրիշներին և աշխատե՛լ սեփական անձի մշակման վրա. Աննա Հակոբյան

2026 թվականը հայտարարենք ոչ միայն կրթվելու, այլեւ՝ մեզանից մեր լավագույն տարբերակը կերտելու տարի։ Այս մասին գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: «Ավելի գրագետ, ավելի բարի, ավելի հանդուրժող, ավելի իմաստուն, ավելի մարդասեր, ավելի կարգապահ, ավելի արդար, ավելի ինքնավստահ, ավելի սպորտային, ավելի առողջ, ավելի զարգացած, ավելի կարդացած, ավելի հոգեւոր, ավելի քաղաքավարի, ավելի կիրթ, ավելի հարգալից, ավելի խաղաղ, … Read more

Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարը դիմել է Թրամփին

Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ նշելով, որ երկու երկրների և ամբողջ տարածաշրջանի ժողովուրդները արժանի են խաղաղության և երկխոսության, այլ ոչ թե պատերազմի։ «Նախագահ Դոնալդ Թրամփ, մեր ժողովուրդը և մեր տարածաշրջանը արժանի են խաղաղության և երկխոսության, այլ ոչ թե պատերազմի։ Սա այն Վենեսուելան է , որին ես հավատում եմ, այն … Read more

«ՀայաՔվե»-ն դատապարտում է իշխանության և մի խումբ եպիսկոպոսների համատեղ քայլերը Հայ Եկեղեցու դեմ

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը հայտարարությամբ խստորեն դատապարտել է իշխող վարչախմբի ղեկավարի և մի խումբ եպիսկոպոսների կողմից համատեղ փաստաթղթի ստորագրումը՝ այն գնահատելով որպես հակասահմանադրական միջամտություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կյանքին և կանոնական հարցերին։ Միավորումը պնդում է, որ այդ գործողությունները քաղաքական բնույթ ունեն, խորացնում են հասարակական պառակտումը և հակասում են եկեղեցին ապաքաղաքականացնելու հայտարարություններին՝ ընդգծելով, որ շարունակելու … Read more

Փաստաբան․ Փաշինյանի և 10 եպիսկոպոսի հայտարարությամբ գրավոր հաստատվեց, որ ՀԱԵ դեմ գրոհը քաղաքական գործընթաց է

5 հունվարի 2026 – 12:25 AMT PanARMENIAN.Net – Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյբուքյան իր էջում, անդրադառնալով եկեղեցու վերանորոգման վերաբերյալ հայտարարությանը վարչապետի նստավայրից և դրա ստորագրմանը, գրել է, որ դրանով «գրավոր և պաշտոնապես հաստատվեց, որ ՀԱԵ դեմ գրոհը քաղաքական գործընթաց է»: «Այս ամբողջ շոուի ու ստորագրած թղթի միակ հետաքրքիր մասն այն է, որ անհոդաբաշխ մտքերի ոչինչ չասող … Read more

Փաշինյանի վարչակազմը կործանում է Հայաստանի ժողովրդավարությունը և թիրախավnրում Հայ Առաքելական Եկեղեցին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի վարչակազմը կործանում է Հայաստանի ժողովրդավարությունը, թիրախավորում է Հայ Առաքելական Եկեղեցին: Այս մասին ասել է իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը: «Փաշինյանը, ով սկսեց որպես պուպուլիստ, դառնում է ավտոկրատ, զավթել է իշխանությունը՝ կործանելով ժողովրդավարությունը և թիրախավորելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին»,-նշել է նա:

Փաշինյանը հրավիրում է ուխտերթի (տեսանյութ)

Հունվարի 6-ին՝ ժամը 13:30 բոլորիդ հրավիրում եմ ուխտերթի, որը կմեկնարկի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակից: Եկեղեցին գտնվում է Երևանի Տիգրան Մեծ պողոտայում: Երթը կուղղվի դեպի Երևանի՝ Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի, որը գտնվում է Սայաթ Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում: Ուխտերթն ունի խորհուրդ լուսավորել Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի ծնունդը, երկրորդը՝ արձանագրել մեր հավատարմությունը Հայաստանյաց Առաքելական Սուրբ … Read more