Ֆրանսիան կմասնակցի Գրենլանդիայում զորավարժություններին. Մակրոն


Ֆրանսիան կմասնակցի Գրենլանդիայում Դանիայի կազմակերպած համատեղ զորավարժություններին՝ հաստատել է նախագահ Էմանուել Մակրոնը:


«Դանիայի խնդրանքով ես որոշել եմ, որ Ֆրանսիան կմասնակցի Գրենլանդիայում Դանիայի կազմակերպած համատեղ զորավարժություններին՝ «Արկտիկական դիմացկունություն» գործողությանը»,- նշել է նա:


Մակրոնը հավելել է, որ ֆրանսիական առաջին ստորաբաժանումներն արդեն զորավարժությունների անցկացման վայրի ճանապարհին են: Հետագայում տեղի կունենա լրացուցիչ զորակազմի ժամանումը։


Ավելի վաղ Շվեդիան ևս զինվորականներ էր ուղարկել Գրենլանդիա:

Դիտումների քանակ2

Leave a Comment