Ինչպե՞ս է Հայաստանը տեսնում իր տեխնոլոգիական ապագան. զրույց Մխիթար Հայրապետյանի հետ

Վերջին տարիներին հատկապես Հայաստանը մուտք է գործում տեխնոլոգիական արագ փոփոխությունների փուլ։ Իսկ այդ փոփոխությունները վերաբերում են գրեթե բոլոր ոլորտներին` կրթությունից մինչև պետական կառավարում, ենթակառուցվածքներից մինչև միջազգային ռազմավարական գործընկերություններ։ Ինչպիսի՞ն են հայեցակարգային մոտեցումներն ու յուրահատկությունները, ինչպե՞ս է Հայաստանը տեսնում իր տեխնոլոգիական ապագան։ Այս ու այլ հարցերի անդրադարձել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը «Հեռանկարում»։ … Read more

Դեղերի գները կիջեցվեն առնվազն 20%-ով․ Աշոտ Մարկոսյան • Tribune.am

«Դեղերի գները կիջեցվեն առնվազն 20 %-ով», — հայտարարել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Աշոտ Մարկոսյանը։ «Ուժեղ Հայաստանում մեր ավագ սերունդը պետք է ունենա արժանապատիվ կյանք», — հավելել է նա։

Երևանն ու Բաքուն փակել են պատերազմի էջը․ Ալիև

Երևանն ու Բաքուն փակել են պատերազմի էջն ու սկսել խաղաղություն հաստատելու գործընթաց․ Դավոսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Լսարանի հետ ուզում եմ բացարձակ անկեղծ լինել։ Այո, մենք կարող էինք ամեն ինչ շարունակել այնպես, ինչպես կա, բայց դա նոր ռազմական գործողությունների, ցավի, տառապանքի ու զոհերի պատճառ էր դառնալու։ Կարճ ասած՝ պատերազմը երբեք չէր ավարտվելու։ Ինչ … Read more

Հայաստանի և Լեհաստանի նախագահները պայմանավորվել են ակտիվացնել տնտեսական կապերը

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության նախագահ Կարոլ Նավրոցկիի հետ, փոխանցում են նախագահի աշխատակազմից։   Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների սերտ համագործակցության օրակարգային հարցեր՝ քաղաքական, ֆինանսատնտեսական, գործարար և կրթական ոլորտներում: Երկուստեք ընդգծվել է արդյունավետ համագործակցության զարգացման համար անհրաժեշտ քայլերի ներդրման կարևորությունը, մասնավորապես փոխգործակցության … Read more

Ադրբեջանը սկսել է Հայաստանին կրիտիկական կարևոր ապրանքներ մատակարարել․ Ալիևը

Ադրբեջանն արդեն սկսել է Հայաստանին մատակարարել կրիտիկական կարևոր ապրանքներ, այդ թվում՝ նավթամթերք, որոնցից Հայաստանը մեծապես կախված է։ Այս մասին Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Այսօր Հարավային Կովկասը մտնում է զարգացման նոր փուլ։ Մենք խաղաղության մեջ ապրում ենք ընդամենը հինգ կամ վեց ամիս, և դա հատուկ զգացողություն է», – ասել է նա։ … Read more

Ի՞նչ ռիսկեր կան Հայաստանում 2026թ . Արտաքին հետախուզությունը զգուշացնում է • Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

ՀՀ-ն դեպի ՌԴ բեռների տարանցման վերաբերյալ հարցում է ուղարկել Ադրբեջանին․ Ալիև

Հայաստանն Ադրբեջանին է ուղարկել իր բեռների՝ Ռուսաստան տարանցման վերաբերյալ հարցում։ Այս մասին Դավոսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Դե ֆակտո՝ միակողմանիորեն բացել ենք միջանցքները։ Ներկայումս բեռնափոխադրումն իրականացվում է Վրաստանի տարածքով, սակայն մի օր երթուղին կանցնի Հայաստանի և Ադրբեջանի տարածքով, այդ օրը հեռու չէ»,- նշել է Ալիևը։

Խաղաղության խորհուրդը Թրամփի նախաձեռնած խաղաղության գործընթացների շարունակությունն է. Խանդանյան

Փաստաթղթում Հայաստանի սուվերենությունն անքննելի է՝ ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը՝ անդրադառնալով ԹՐԻՓՓ-ի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությանը: Ըստ Սարգիս Խանդանյանի՝ Խաղաղության խորհուրդը Թրամփի նախաձեռնած խաղաղության գործընթացների շարունակությունն է և նպաստելու է միջազգային խաղաղության հաստատման ջանքերին, որին Հայաստանը պատրաստ է մասնակցել: Մանրամասները՝ տեսանյութում։

Ադրբեջանի հետ դիվերսիֆիկացիա գոյություն ունենալ չի կարող․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)

Ադրբեջանի հետ դիվերսիֆիկացիա գոյություն ունենալ չի կարող, այս մասին հայտարարել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը և հիմնավորել, թե ինչու։                            

Հայաստանը և Ադրբեջանն արդեն ապրում են խաղաղության պայմաններում. Ալիև

Իլհամ Ալիևը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հարավային Կովկասը մտնում է զարգացման նոր փուլ։ «Մենք ապրում ենք խաղաղության պայմաններում ընդամենը հինգ-վեց ամիս, սովորում ենք այս իրավիճակին։ Մեր անկախության պատմության ընթացքում երբեք խաղաղության մեջ չենք ապրել։ Սա հրաշալի հնարավորություններ է բացում»,- շեշտել է Ադրբեջանի նախագահը։ Միջազգային անցուդարձը՝ … Read more