Ադրբեջանը սկսել է Հայաստանին կրիտիկական կարևոր ապրանքներ մատակարարել․ Ալիևը

Ադրբեջանն արդեն սկսել է Հայաստանին մատակարարել կրիտիկական կարևոր ապրանքներ, այդ թվում՝ նավթամթերք, որոնցից Հայաստանը մեծապես կախված է։ Այս մասին Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այսօր Հարավային Կովկասը մտնում է զարգացման նոր փուլ։ Մենք խաղաղության մեջ ապրում ենք ընդամենը հինգ կամ վեց ամիս, և դա հատուկ զգացողություն է», – ասել է նա։

Ալիևի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները դառնում են համագործակցային և փոխշահավետ։ «Մենք վերացրել ենք Հայաստան բեռնափոխադրումների բոլոր սահմանափակումները, և սա փոխշահավետ իրավիճակ է», – հավելել է նա։

Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանը Հարավային Կովկասի միակ երկիրն է, որն ունի էներգետիկ ռեսուրսներ և արտահանում է դրանք տարածաշրջանի այլ երկրներ։ Վրաստանը տարիներ շարունակ էներգետիկ ռեսուրսներ է ներմուծել Ադրբեջանից, իսկ այժմ նույնը ձեռք է բերում նաև Հայաստանը։

Ալիևը շեշտել է, որ համագործակցության և քաղաքացիական հասարակության համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հասնել ոչ միայն երկարաժամկետ, այլև մշտական խաղաղության Կովկասում։

Leave a Comment