Մարգարայի անցման կետը լիարժեք պատրաստ է բոլոր ծառայությունների մատուցման համար

Հայկական կողմը հնարավոր ամեն ինչ արել է, և Մարգարայի կամուրջն արդեն լիարժեք պատրաստ է հայ-թուրքական սահմանի բացմանը: Այստեղ կան բոլոր պայմանները թե՛ մաքսային, թե՛ սահմանապահ ծառայությունները լիարժեք մատուցելու համար: Հաշվարկվում է, թե սահմանի բացումը ինչ նշանակություն կարող է ունենալ մեր երկրի ու տարածաշրջանի համար: Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։ Դիտումների քանակ5

Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Նարեկ Կարապետյանի վերաբերյալ

Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ «ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին) … Read more

Տեր Գարեգինը ևս 1 ամիս կմնա տնային կալանքի տակ, սակայն կկարողանա մասնակցել պատարգի

26 հունվարի 2026 – 18:18 AMT PanARMENIAN.Net – Արագածոտնի թեմի դիվանապետ և Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը դատարանի որոշմամբ երկարաձգվել է ևս մեկ ամսով։ Որոշումը կայացրել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Դաբաղյանը, հայտնում է Aysor.am-ը: Միևնույն ժամանակ, դատարանը թույլատրել է նրան ամեն … Read more

Ադրբեջանում այսօր այլևս որևէ հայ չի մնացել. Ձյունիկ Աղաջանյան

Ադրբեջանը նույնիսկ Արցախում մնացած փոքրաթիվ հայերի ներկայությունը չի ցանկացել հանդուրժել՝ անկախ նրանից, որ նրանք որևէ վտանգ չէին ներկայացնում և շատերն առողջական լուրջ խնդիրներ ունեին։ Այս մասին AlphaNews-ի հետ զրույցում ասել է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը: «Ադրբեջանցիները բացարձակապես ցանկություն չունեին հանդուրժելու անգամ այդ փոքրաթիվ հայերին։ Նրանք նույնիսկ փորձ չարեցին գոնե ցուցադրական առումով ցույց տալ … Read more

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահ

Այսօր` հունվարի 26֊ին, ընտրվել եմ ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։   «Տեղեկացնեմ, որ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովը պատասխանատու է Վեհաժողովի կանոնակարգի լրամշակման, փոփոխման, լավարկման, պատգամավորների էթիկական վարքագծին գնահատական տալու և պատգամավորական անձեռնմխելիության հարցերի քննության համար»,- … Read more

Հայտարարություն․ Դիտորդների սահմանափակումներն անընդունելի են

26 հունվարի 2026 – 18:03 AMT PanARMENIAN.Net – «Իշխանությունների հակակշռման Հանրային դաշինքը», անդրադառնալով հունվարի 23-ին ԱԺ արտահերթ նիստում ընդունված օրենսդրական փոփոխություններին, հայտարարել է, որ դիտորդների սահմանափակումներն անընդունելի են: Նշվում է, որ նախագիծը դիտորդական առաքելությունների գործունեությունը ոչ թե ուղղակիորեն արգելում է, այլ սահմանում է այնպիսի սուբյեկտիվ, վարչարարական և իրավական խոչընդոտներ, որոնք կարող են էապես թուլացնել ընտրությունների … Read more

Միակուսակցական դիկտատուրայի հիմք է դրվում. Արեգ Սավգուլյան

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իրեն բնորոշ «երկաթյա տրամաբանությամբ» փորձում է հասարակական դաշտից դուրս մղել անկախ դիտորդներին։ Այս մասին ասել է «Հայաքվե» նախաձեռնության անդամ Արեգ Սավուլյանն՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքի նոր փոփոխություններին։ Ըստ նրա՝ նոր օրինագիծը նպատակ ունի ստեղծել արտոնյալ պայմաններ բացառապես իշխանամետ դիտորդական կազմակերպությունների համար, որոնք ապագայում կկազմեն իշխանահաճո զեկույցներ: «Այս օրինագծով ստեղծվում է յուրահատուկ «կոմֆորտ … Read more

Սիմոնյանը դատի է տվել բլոգերին․ Պահանջում է 1․4 մլն դրամ

26 հունվարի 2026 – 17:42 AMT PanARMENIAN.Net – Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել բլոգեր Սամվել Աշոտյանի դեմ՝ պահանջելով հերքում և ընդհանուր 1.4 միլիոն դրամ փոխհատուցում։ Սիմոնյանը պնդում է, որ Աշոտյանը իրեն զրպարտել է Facebook սոցիալական ցանցում՝ տարածելով «Կազինոները` բարձր հովանու ներքո» վերնագրով տեսանյութ, հայտնում է Factor.am-ը: Մոտ մեկ րոպեանոց տեսանյութում … Read more

Ադրբեջանն ասել է՝ ես այս տարածքով պետք է գնամ ու հայի դեմք չպետք է տեսնեմ, իրականացրել են․ Աննա Գրիգորյան 

26 Հունվարի, 2026 Իշխանությունները փորձ են անում «Թրամփի ուղի» ծրագիրը ներկայացնել որպես աննախադեպ հաջողություն, պատմական իրադարձություն, Հայաստանի թռիչքաձև տնտեսական աճ ապահովելու հնարավորություն, բայց ես ուզում եմ, որ մենք ավելի խորքից գանք և հասկանանք, թե իրականում սա ինչ պրոեկտ է: Այս մասին Աբովյան քաղաքում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ «Ընդհանրապես … Read more

Եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ քննարկվել են ազգապահպանման և կրոնական հարցեր

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը հունվարի 26-ին հանդիպել է Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց թվում էին եզդիական հոգևոր խորհրդի ղեկավարը, «Եզդիների ազգային միություն» ՀԿ-ի ղեկավարը, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են եզդիական համայնքին մտահոգող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են … Read more