ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպան չի նշանակվել, ֆինանսավորում էլ դեռ չկա

ԱՄՆ Կառավարությունը չի հաստատել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան բյուջեն,  դեսպան էլ դեռ դեռ չի նշանակվել։ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը հունվարի 16-ից զբաղեցնում է փոխդեսպան Դեյվիդ Ալենը։ Նա Հայաստանում է 2024 թվականից։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հետ է կանչել շուրջ 30 երկրում ծառայող ամերիկացի դեսպանների և բարձրաստիճան դիվանագետների։ Տեղեկացրել էր Associated Press-ը՝ Պետքարտուղարության անանուն աղբյուրներին հղումով։

29 դիվանագետների տեղեկացվել է, որ նրանց պաշտոնավարման ժամկետը ավարտվում է հունվարին։ Նրանք նշանակվել էին Ջո Բայդենի վարչակազմի օրոք։

Ամենամեծ թվով հետկանչներ գրանցվել են Աֆրիկայում (13 երկիր), ինչպես նաև՝

  •       Ասիայում՝ 6 երկիր (այդ թվում՝ Վիետնամ, Ֆիլիպիններ),
  •       Մերձավոր Արևելքում՝ Ալժիր և Եգիպտոս։

Կադրային փոփոխությունները վերաբերում են նաև ԱՄՆ դեսպանատներին Հայաստանում, Հյուսիսային Մակեդոնիայում, Չեռնոգորիայում և Սլովակիայում։ Դիվանագետները պարտավոր են վերադառնալ Վաշինգտոն։

 

Leave a Comment