Աբրահամյան․ Միջազգային դերակատարները չնկատելու են տալիս արցախցիների խախտված իրավունքները

Աբրահամյան․ Միջազգային դերակատարները չնկատելու են տալիս արցախցիների խախտված իրավունքները

2 փետրվարի 2026 – 12:23 AMT

PanARMENIAN.Net – ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ միջազգային դերակատարները, չնայած պարբերաբար ողջունում են ՀՀ–Ադրբեջան հարաբերությունների «դրական ընթացքը», չեն նկատում ադրբեջանական զորքերի ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում, չնկատելու են տալիս արցախցիների խախտված իրավունքները: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Միջազգային դերակատարները, ովքեր պարբերաբար ողջունում են ՀՀ–Ադրբեջան հարաբերությունների «դրական ընթացքը», չեն նկատում ադրբեջանական զորքերի ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում, «չեն նկատում» Ադրբեջանի հրահրած սպառազինության մրցավազքն ու ուժի դիրքերից խոսելու մոտեցումը։

Նույն միջազգային դերակատարները, որոնք խոսում են ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից, չնկատելու են տալիս արցախցիների նկատմամբ իրականացվող ցեղասպանությունն ու խախտված իրավունքները, որևէ կերպ «չեն տեսնում» ադրբեջանական բանտերում հայտնված հայերի շուրջ տեղի ունեցող ապօրինությունները։

«Շահագրգիռ» միջազգային կառույցներն ու դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին՝ առաջնահերթություն տալով սեփական աշխարհաքաղաքական շահերին»,- գրել է Աբրահամյանը։

Չի խոսվում անգամ արցախցիների կորցրած գույթի փոխհատուցման մասին:

Leave a Comment