«Գործը քաղաքական չէր, ուստի դատարանը անկաշկանդ եւ օբյեկտիվ քննություն կատարեց». փաստաբան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ՖԲ գրառումը. Քաղաքական հետապնդումներին զուգահեռ, վերջին երկու օրերի ընթացքում ՔԿ ՀԿԳ ՔԳ վարչությունը բացահայտել էր առերևույթ ծանր հանցագործություններ կատարած մի հանցավոր խումբ։ Խմբի անդամներից մեկին մենք ենք պաշտպանում։ Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի Աջափնյակ նստավայրում քննվում էր մեր պաշտպանյալի՝ ենթադրյալ հանցավոր խմբի անդամին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ Մեկ օր տևած քննարկումից հետո … Read more

Փաստաբանը Մարմաշենի վանական համալիրում առերևույթ խուլիգանության կատարելու դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել

Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում գտնվող վանական համալիրում առերևույթ խուլիգանության կատարելու դեպքի վերաբերյալ հանցանքի մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։ Հաղորդմամբ ներկայացրել եմ, որ Գնել Սարգսյանի գործողություններում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքի հատկանիշներ (Խուլիգանություն, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)։ Փաստաբան Վահան Հովհաննիսյան