Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում ՌԴ-ի հետ գործակցության զարգացման և գյուղմթերքի արտահանման ծավալների ավելացման հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը փետրվարի 12-ին ընդունել է ՌԴ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Մարինա Աֆոնինայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման և գյուղմթերքի արտահանման ծավալների ավելացման հեռանկարները։ Մտքեր են փոխանակվել անասնաբուծության, բուսաբուծության, խաղողագործության և գինեգործության ոլորտներում գործակցության … Read more

Չինական արևային վահանակների արտադրողը թանկարժեք արծաթը փոխարինելու է ոչ թանկարժեք մետաղներով

 Տնտեսություն 12 Փետրվար, 2026 10:18 Արծաթն այժմ կազմում է արևային մոդուլների արժեքի 14%-ը, երկու տարի առաջվա 5%-ի համեմատ, հաղորդում է Bloomberg-ը հղում անելով իր սեփական գնահատականներին, գրում է profinance.ru–ն։ Չինական LONGi Green Energy Technology Co. ընկերությունը կսկսի իր արևային վահանակներում օգտագործել ոչ թանկարժեք … Read more

Վաշինգտոնը ձգտում է դիրքավորվել Եվրոպա-Կովկաս-Ասիա երթուղում․ սպասեք զարգացումների «չեզոք» Թուրքմենստանում․ Դավթյան

Վենսի այցից մոտ մեկ շաբաթ առաջ Հայաստան էին ժամանել ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության ներկայացուցիչները (Տեխաս, Դալլաս)՝ TRIPP-ի տեղանքի հետազոտման աշխատանքները սկսելու նպատակով․ Facebook-ի իր էջում գրել է էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետ Վահե Դավթյանը։ «Իսկ օրեր առաջ ամերիկայն ամենախոշոր ներդրումային ընկերությունը՝ Black Rock-ը ձեռք բերեց Թուրքիայում ադրբեջանական SOCAR-ին պատկանող կոնտեյներային տերմինալի բաժնետոսմերսը: Պայմանագրով սահմանվում է տերմինալի … Read more

Վարչապետը խոսել է ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2046թ երկարաձգելու հնարավորության մասին

Հայաստանը ներկայումս գտնվում է Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2036թ երկարաձգելու փուլում, որից հետո ենթադրվում է ևս մեկ փուլ՝ ևս 10 տարով երկարաձգելու համար: «Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին: «Մենք հիմա գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետը մինչև 2036թ երկարացնելու ցիկլի մեջ, որից հետո ևս մի փուլ՝ … Read more

Ատոմակայանի շահագործումը կարող է երկարաձգվել մինչև 2046 թվականը

11 փետրվարի 2026 – 18:48 AMT PanARMENIAN.Net – Հայաստանը գտնվում է մինչև 2036 թվականը ատոմակայանի գործունեությունը երկարացնելու ցիկլի մեջ, որից հետո ենթադրվում է ևս մեկ փուլ` 10 տարով երկարացնելու, այսինքն` մինչև 2046 թվականը։ Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հարցին։ Ռուբինյանը հետաքրքրվել … Read more

Խախտում մայրաքաղաքի լցակայանում․ տնտեսվարողը կենթարկվի պատասխանատվության

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտնում է, որ իրականացված ստուգման արդյունքում բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «ԿԱՐԼԵՆ ՄԻՐԱՔՅԱՆ ՍԱՄՍՈՆԻ» Ա/Ձ-ին պատկանող լցակայանում (ք․ Երևան, Անդրանիկի փողոց 56/9 հասցեում) արձանագրվել է թերլիցքավորման դեպք։ Տեսչական մարմնի տեղեկացմամբ՝ կասեցվել է խախտմամբ շահագործվող վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։ Հայտնաբերված խախտման համար տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

Փաշինյան․ Հայկական բիզնեսը պետք է արձանագրի՝ Ադրբեջանով արտահանման երկաթուղային ուղին բաց է

11 փետրվարի 2026 – 18:27 AMT PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է, որ հայկական բիզնեսը պետք է արձանագրի՝ Ադրբեջանով արտահանման երկաթուղային ուղին բաց է։ «Այս 40 տարիներին մեր ամբողջ լոգիստիկ տրամաբանությունը կառուցվել է այնպես, որ արտահանումն իրականացվում է մեքենաներով։ Գնացքը ենթադրում է առնվազն մի որոշակի ծավալ, լոգիստիկ տրամաբանությունը … Read more

Մեր բիզնեսը պետք է արձանագրի, որ արտահանման երկաթուղային ուղին Ադրբեջանով բաց է․ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում՝ կետերով

Ապաշրջափակման համատեքստում գործնականում այնպիսի ճանապարհ կամ երկաթուղի չկա, որի բացման հարցը չի քննարկվում․ այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։ Ներկայացնում ենք ԱԺ-ում նրա ելույթը՝ կետերով․ Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանից Թուրքիա ամենակարճ երթուղին Իջևան-Դիլիջան-Վանաձոր-Ջաջուռ-Գյումրի-Ախուրիկ ճանապարհն է։ Մեր բիզնեսը պետք է արձանագրի, որ արտահանման երկաթուղային ուղին Ադրբեջանով բաց է, Ադրբեջանից հավաստիացումներ էլ ունենք։ … Read more

Պավլով․ ՌԴ-ից Հայաստան ցորենի արտահանումն Ադրբեջանի տարածքով դարձել է կանոնավոր

11 փետրվարի 2026 – 17:36 AMT PanARMENIAN.Net – «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Պավլովը հայտարարել է, որ ՌԴ-ից Հայաստան ցորենի արտահանումն Ադրբեջանի տարածքով դարձել է կանոնավոր: Այդ մասին նա ասել է 2025 թվականի արդյունքների ամփոփման նիստում: Նա հիշեցրել է, որ 2025 թվականի նոյեմբերին, երբ հանվեցին Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրման սահմանափակումները , երկար ընդմիջումից … Read more

Ադրբեջանի միջոցով Հայաստան հացահատիկի մատակարարումները դարձել են կանոնավոր. Սերգեյ Պավլով

11 Փետրվարի, 2026 «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Պավլովը հիշեցրել է, որ 2025 թվականի նոյեմբերին, Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացումից հետո, երկար տարիների ընդմիջումից հետո Ռուսաստանից ուղարկվեց հացահատիկով բեռնված առաջին գնացքը։ «Այժմ մատակարարումները դարձել են կանոնավոր։ Մենք նախատեսում ենք շարունակել զարգացնել փոխադրումները այս երթուղով», — հավելել է նա։