11 փետրվարի 2026 – 17:36 AMT
PanARMENIAN.Net – «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Պավլովը հայտարարել է, որ ՌԴ-ից Հայաստան ցորենի արտահանումն Ադրբեջանի տարածքով դարձել է կանոնավոր: Այդ մասին նա ասել է 2025 թվականի արդյունքների ամփոփման նիստում:
Նա հիշեցրել է, որ 2025 թվականի նոյեմբերին, երբ հանվեցին Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրման սահմանափակումները , երկար ընդմիջումից հետո առաջին անգամ Ռուսաստանից հացահատիկով բեռնված վագոնները հասան Հայաստան:
«Այժմ մատակարարումները դարձել են կանոնավոր: Մտադիր ենք հետագայում ևս շարունակել բեռնափոխադրումներն այդ երթուղով»,-ասել է Պավլովը:
2025-ի նոյեմբերին 35 տարվա ընթացքում առաջին անգամ, Ադրբեջանի տարածքով Հայաստան է առաքվել 1050 տոննա ռուսական ցորեն։ «Ռուսական երկաթուղիները» հայտնել է, որ կմշակվեն նաև այլ ապրանքների բեռնափոխադրումներ: