Իրանն ունի ուրանը հարստացնելու անքակտելի իրավունք․ Լավրով

Ո՛չ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, ո՛չ էլ ԱՄՆ հետախուզությունը չեն հաստատել, որ Իրանն ունի կամ փորձում է արտադրել միջուկային զենք․ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ «Իրանը՝ որպես Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կողմ, ունի ուրանը հարստացնելու անքակտելի իրավունք։ Անիրատեսական է պահանջել, որ նա լինի աշխարհում միակը, որը կհրաժարվի այդ իրավունքից»,-հավելել է նա։

Ռազմական գործողությունների ֆոնին նավթի ու գազի գներն աճել են

Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի գինը 2024 թվականի հուլիսի 22-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 83 դոլարը․ հայտնում է ТАСС-ը։ Եվրոպայի ֆոնդային բորսայում գազի գինը 2023 թվականի հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 750 դոլարը՝ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակման պատճառով։

Մերձավոր Արևելքում տեղի ունեցողի ֆոնին Ադրբեջանի հետ էներգետիկ գործընկերության ամրապնդումն ավելի կարևոր է դառնում․ եվրահանձնակատար

Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունների ֆոնին ԵՄ-ի և Ադրբեջանի միջև էներգետիկ գործընկերության ամրապնդումն ավելի կարևոր է դառնում․ X-ում գրել է էներգետիկայի և բնակարանաշինության հարցերով եվրահանձնակատար Դեն Յորգենսենը։ «Ես Բաքվում եմ՝ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև էներգետիկ գործընկերությունն ամրապնդելու համար։ Դիվերսիֆիկացիան, էներգետիկ անվտանգությունը և մաքուր անցումը հիմնական առաջնահերթություններն են։ Սա ավելի կարևոր է Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածության համատեքստում», … Read more

Ութոտնուկի գաղտնի մոլեկուլով արևային վահանակներն ավելի երկար են ծառայում

Տնտեսություն 3 Մարտ, 2026 11:46 Ութոտնուկի մկաններում հայտնաբերված տաուրինը կարող է լուծել պերովսկիտային արևային մարտկոցների հիմնական թերությունը դրանք վերածելով ապագայի արդյունավետ տեխնոլոգիաների, գրում է science.mail.ru–ն։ Պարզվում է, որ տաուրինը բարենպաստ ազդեցություն ունի ոչ միայն մարդկանց, այլ նաև մաքուր էներգիայի տեխնոլոգիաների վրա։ Պերովսկիտային արևային մարտկոցները … Read more

Փաշինյանը կմեկնի Վրաստան – ABCMEDIA

Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ը աշխատանքային այցով կմեկնի Վրաստան․ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը։ Թբիլիսիում նա կհանդիպի Վրաստանի վարչապետի հետ։ Կկայանա նաև երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ՝ Իրակլի Կոբախիձեի և Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ, որից հետո վարչապետները համատեղ հայտարարություններ կանեն լրատվամիջոցների համար։

Երևանն ու Բաքուն ձգտում են խուսափել Իրանի վրա ԱՄՆ-Իսրայելի հարձակման հետևանքներից և պաշտպանել տնտեսական շահերը․ Eurasianet

Հայաստանն ու Ադրբեջանը լարված են՝ մտահոգված լինելով, որ TRIPP-ը կարող է խափանվել Իրանի վրա ԱՄՆ-Իսրայելի հարձակման պատճառով։ Հույս ունենալով պաշտպանվել ցանկացած բացասական հետևանքներից՝ Երևանն ու Բաքուն զգուշավոր դիրքորոշում են որդեգրում իրենց հարավային հարևան Իրանում ռազմական զարգացումների վերաբերյալ՝ կոչ անելով արագ դադարեցնել ռազմական գործողությունները․ գրել է Eurasianet-ը։ Ինչպես նշվել է, Իրանի վրա հարձակումը Հայաստանին և Ադրբեջանին … Read more

Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է վերսկսել ԵՄ-ում ռուսական գազի արգելքի վերաբերյալ բանավեճը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական հարձակումների, ինչպես նաև հարևանների դեմ Իրանի անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արձակման ազդեցությունը էներգետիկ հոսքերի վրա կարող է վերսկսել Եվրամիությունում ռուսական բնական գազի ներմուծման արգելքի վերաբերյալ բանավեճը, երեքշաբթի հայտարարել է Նորվեգիայի էներգետիկայի նախարար Տերյե Աասլանդը, գրում է about:blank Reuters-ը։ Եվրոպական գազի գներն այս շաբաթ աճել են 75%-ով՝ … Read more

Ի՞նչ է նշանակում «եթե չընտրվենք, խաղաղություն չի լինի». զրույց Գևորգ Պապոյանի հետ

Վերջին ամիսներին Հայաստանի տնտեսական և քաղաքական օրակարգը ձևավորվում է միաժամանակ մի քանի առանցքային գործոնների ազդեցությամբ՝ տնտեսական աճի բարձր ցուցանիշներ, սոցիալական քաղաքականության փոփոխություններ, ներդրումային ծրագրերի իրագործման հեռանկարներ և տարածաշրջանային աշխարհաքաղաքական լարվածության աճ։ Միջազգային կառույցների կանխատեսումները, գերազանցած տնտեսական աճը, սոցիալական աջակցության ծրագրերի ընդլայնումը, ինչպես նաև խաղաղության և անվտանգության հարցերի շուրջ ընթացող քննարկումները նոր հարցադրումներ են առաջացնում ինչպես … Read more

Քո Crypto հաշիվը՝ արդեն EvocaTOUCH-ում

2 մարտի 2026 – 18:39 AMT PanARMENIAN.Net – EvocaTOUCH-ն ունի նոր հնարավորություն․ կարելի է ավելացնել Binance-ի հաշիվը և հետևել Crypto ակտիվներին անմիջապես հավելվածից։ «Քո Crypto հաշիվը՝ արդեն EvocaTOUCH-ում․ Facebook icon Twitter icon Linkedin icon Pinterest icon: Ֆինանսները դառնում են ավելի հասանելի և վերահսկելի EvocaTOUCH-ի միջոցով»,-ասվում է հաղորդագրության մեջ: Այժմ կարելի է ավելացնել Binance-ի հաշիվը EvocaTOUCH-ում … Read more

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրին զուգահեռ կթարմացվի վագոնային պարկը

2 մարտի 2026 – 15:12 AMT PanARMENIAN.Net – Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման և մետրոյի արդիականացման նախաձեռնությունները, որոնց շրջանակում նախատեսվում է նաև վագոնային պարկի ամբողջական թարմացում, իրականացվում են զուգահեռ: Այդ մասին ասել է քաղաքապետի խորհրդական Անետա Բաբայանը Երևանի քաղաքապետարանի մարտի 2-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատասխանատուներից հետաքրքրվել է 48 նոր վագոնների գնման և դեպոյի … Read more