Վերջին ամիսներին Հայաստանի տնտեսական և քաղաքական օրակարգը ձևավորվում է միաժամանակ մի քանի առանցքային գործոնների ազդեցությամբ՝ տնտեսական աճի բարձր ցուցանիշներ, սոցիալական քաղաքականության փոփոխություններ, ներդրումային ծրագրերի իրագործման հեռանկարներ և տարածաշրջանային աշխարհաքաղաքական լարվածության աճ։
Միջազգային կառույցների կանխատեսումները, գերազանցած տնտեսական աճը, սոցիալական աջակցության ծրագրերի ընդլայնումը, ինչպես նաև խաղաղության և անվտանգության հարցերի շուրջ ընթացող քննարկումները նոր հարցադրումներ են առաջացնում ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին տնտեսական համատեքստում։ Միևնույն ժամանակ, Մերձավոր Արևելքում ռազմական զարգացումները, մասնավորապես Իրանի շուրջ լարվածությունը, կարող են անմիջական ազդեցություն ունենալ Հայաստանի արտաքին առևտրի, ներդրումային միջավայրի և էներգետիկ անվտանգության վրա։
Այս պայմաններում առաջանում են մի շարք կարևոր հարցեր՝ կապված տնտեսական աճի աղբյուրների, դրա կայունության, սոցիալական քաղաքականության շարունակականության, ներդրումային միջավայրի գնահատման և տարածաշրջանային ռիսկերի կառավարման հետ։
Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։