ՀՀ-ն իր զբոսաշրջային ներուժն է ներկայացրել MITT 2026-ում

ՀՀ-ն իր զբոսաշրջային ներուժն է ներկայացրել MITT 2026-ում

16 մարտի 2026 – 14:08 AMT

PanARMENIAN.Net – Զբոսաշրջության կոմիտեն հայկական զբոսաշրջային ընկերությունների հետ միասին ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային ներուժը և առաջարկվող զբոսաշրջային փաթեթները MITT 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը մի շարք հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների և տեղի ոլորտային ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ ՌԴ տնտեսական զարգացման նախարարության բազմակողմ տնտեսական համագործակցության և հատուկ նախագծերի վարչության պետ Նիկիտա Կոնդրատևի, վարչության պետի տեղակալ Իգոր Մաքսիմովի, ինչպես նաև Մոսկվայի զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Եվգենի Կոզլովի հետ, հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները, ոլորտում առկա վերջին զարգացումները, ինչպես նաև կարևորվել է երկու երկրների պետական և մասնավոր հատվածների միջև կապերի ընդլայնումը։

«Ամփոփելով MITT 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, նշվել է, որ այն դարձել է ևս մեկ կարևոր հարթակ՝ Հայաստանը միջազգային մակարդակում որպես զբոսաշրջային ուղղություն ներկայացնելու համար»,- ասվել է հաղորդագրությունում։

Leave a Comment