Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հայտնել է, որ Իրանի հետ բանակցությունները սկսում են մեղմել երկրի նավերի համար Հորմուզի նեղուցով նավագնացության խափանումները։
«Այս պահին ես զբաղված եմ նրանց հետ բանակցություններով, և իմ զրույցները որոշակի արդյունք են տվել»,- նշել է նա Financial Times-ի հետ զրույցում:
Սակայն նախարարը հավելել է, որ չկա որևէ «ընդհանուր պայմանավորվածություն» բոլոր հնդկական նավերի համար նեղ ջրային ուղով անցնելու համար, որը կենսական նշանակություն ունի նավթի փոխադրման համար։
Շաբաթ օրը նեղուցով անցել է Հնդկաստանի դրոշի ներքո նավարկող 2 նավ՝ Դելիի և Թեհրանի միջև քննարկումներից հետո։ Հնդկաստանի դրոշի ներքո նավարկող 22 նավ դեռևս սպասում է նեղուցով անցնելու թույլտվության։
Ջայշանկարը Financial Times-ին հայտնել է, որ Հնդկաստանի և Իրանի միջև քննարկումները շարունակվում են։ Վերլուծաբանները նշում են, որ ճգնաժամի զարգացմանը զուգընթաց՝ Հնդկաստանը գտնվում է նուրբ դիվանագիտական դիրքում։ Դելին պահպանում է սերտ կապեր Իսրայելի հետ և ունի աճող ռազմավարական համագործակցություն ԱՄՆ-ի հետ, բայց նաև ունի երկարատև քաղաքական և տնտեսական կապեր Իրանի հետ։ Հնդկաստանը երկխոսության և տարածաշրջանում առևտրային նավագնացության անվտանգության պահպանման կոչ է արել: