Տեսանյութեր
Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի հասցեին Իրանի դեսպանի հնչեցրած մեղադրանքը
TRIPP նախագծին վերաբերող հայ-ամերիկյան համատեղ հայտարարությանն անդրադարձել են նաև Թեհրանում: Իրանի քաղաքական ղեկավարությունը նախագիծը հակաիրանական է համարում: Թեմային անդրադարձել է Հայաստանում Իսլամական Հանրապետության դեսպանը: Մինչ այդ կարծես ավելի զուսպ էին գնահատում: «Հորիզոնի» տաղավարում Արտյոմ Երկանյանը մանրամասներ է ներկայացրել: «Իրականում իրանական դիվանագետների համար հայ-ամերիկյան այս վերջին հայտարարության ընդունումն անակնկալ չէր: Հայկական կողմը պատշաճ ձևով տեղեկացրել էր … Read more
ԱՄՆ-ը, ի դեմս ամենաբարձր պաշտոնյաների, իր ստորագրությունն է դրել այս նախագծի տակ․ Էդգար Առաքելյան
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Էդգար Առաքելյանին։ Նախևառաջ անդրադարձ է եղել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը, որով Միացյալ նահանգներն ու Հայաստանը ըստ էության հաստատեցին ԹՐԻՓՓ ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակը։ Ի՞նչ է այն ենթադրում և ի՞նչ է նշանակում այն, որնախագիծը կունենա ամերիկյան վերահսկիչ փաթեթ։ Արդյո՞ք սա հուսալիության լրացուցիչ երաշխիք … Read more
Իրանի դեսպանի սուր ակնարկը՝ Երևանին ու խիստ իրարամերժ տվյալներ հարևան երկրում իրավիճակի մասին
Հարևան Իրանում ինտերնետային մեկուսացման ֆոնին խիստ իրարամերժ են տեղեկությունները ստեղծված իրավիճակի մասին։ Արևմտյան մամուլի ու իրավապաշտպան կազմակերպությունների հաղորդած տվյալներն առանցքային կերպով տարբերվում են պաշտոնական Թեհրանի հրապարակածից: Իրանում ստեղծված իրավիճակի շուրջ խոսել է նաև ՀՀ-ում ԻԻՀ նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ զերծ չմնալով նաև սուր հայտարարություններից:
Արարատ Միրզոյանն անդրադարձել է ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակի մասին փաստաթղթի հիմնական դրույթներին
ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակի մասին փաստաթղթի հրապարակումից հետո նախարար Միրզոյանը Վաշինգտոնից ուղիղ հեռարձակմամբ անդրադարձել է փաստաթղթի հիմնական դրույթներին, կարգավորումներին: Նախարարը պատասխանել է ԶԼՄ-ներից ստացված հարցերին: Մանրամասները՝ տեսանյութում:
«Դու ուրիշ երգ գիտե՞ս»․ ճակատագրական հարցը, որ Մաթևոսյանին ռադիոյի ու Հայաստանի ձայն դարձրեց
Հերթական շրջագայությանը միշտ պատրաստ, ոչ մի դեպքում դժվարություն չտեսնող մաեստրոյի աշխատասենյակում մարդիկ հավաքվել են՝ նրան 85 ամյակի կապակցությամբ շնորհավորելու։ 85-ից 65 տարին Հանրային ռադիոյում անցկացրած երգի վարպետն ամենակարևոր խոստումն է տալիս՝ իր 100-ամյակը ևս միասին ենք նշելու։ Իսկ այսօր՝ դեռ միայն 85 տարի ապրելուց հետո Ռուբեն Մաթևոսյանը վստահ ասում է՝ «ես երջանիկ մարդ եմ»։