Կառավարական 2-րդ շենքի օդափոխության համակարգի վերազինման և Պետական գույքի կառավարման կոմիտեի տեխնիկական հագեցվածության ապահովման համար նախատեսվում է հատկացնել 20 մլն դրամ։ Գումարը կուղղվի անհրաժեշտ պահեստամասերի, համակարգչային տեխնիկայի և այլ սարքավորումների ձեռքբերմանը՝ պետական կառույցների բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում ենք Կառավարությունից։
Անհրաժեշտությունը և նպատակը
«Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Կառավարական 2-րդ շենքում տեղակայված պետական մարմինների բնականոն գործունեությունը ապահովելու և Պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) խիստ անհրաժեշտ տեխնիկական հագեցվածության վերազինման անհրաժեշտությամբ:
Ներկա վիճակը և առկա խնդիրները
Կառավարական 2-րդ շենքի օդափոխության, հովացման և ջեռուցման համակարգը տեղադրվել և գործարկվել է 2015 թվականից: Նախորդ բոլոր տարիներին «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից հայտարարված մրցույթներով համակարգը մշտապես սպասարկվել է մասնագիտացված կազմակերպությունների կողմից: Աշխատանքային պրոցեսի ընթացքում վերջին տարիներին կարիք է առաջանում մաշված կամ ընդհանրապես շարքից դուրս եկած մասերը փոխարինել նորերով:
2024 թվականի ընթացքում, բացի պայմանագրով հաստատաված սպասարկման ամսական վճարը, պահեստամասերի ձեռքբերման, տեղադրման և ֆրեոն գազի լիցքավորման համար հավելյալ ծախսվել է 4,413,000 ՀՀ դրամ, իսկ 2025 թվականին՝ 2,456,000 ՀՀ դրամ: Այս տարի արդեն իսկ պատվիրվել է նոր կոմպրեսորի և այլ պահեստամասերի ձեռքբերման և տեղադրման աշխատանքների ծառայություն, որը կազմել է 1,450,000 ՀՀ դրամ:
Տվյալ համակարգի պահեստամասերը հիմնականում հնարավոր չի լինում ձեռք բերել տեղական շուկայից, իսկ երրորդ երկրից ձեռք բերման համար կարող է պահանջվել մեկ ամիս և ավել ժամանակ: Պահեստամասերի առկայության դեպքում փոխարինման և վերանորոգման ժամանակը կկազմի առավելագույնը երեք աշխատանքային օր: Համակարգի հետագա անխափան շահագործումն ապահովելու և առաջացած խնդիրներին հրատապ լուծում տալու համար անհրաժեշտ է ձեռք բերել և պահեստավորել հնարավոր անհրաժեշտ պահեստամասերը:
«Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից ներկայացվել է անհրաժեշտ պահեստամասերի և դրանց արժեքների վերաբերյալ համակարգը սպասարկող կազմակերպության՝ «Ամօպրոֆ» ՍՊԸ-ի եզրակացությունը (կցվում է), ըստ որի հնարավոր անհրաժեշտ պահեստամասերի և դրանց փոխարինման աշխատանքների ընդհանուր հանրագումարային արժեքը կկազմի 14,500,000 (տասնչորս միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ:
Կոմիտեի առաջին բաժնին անհրաժեշտ «Արաքս» տեղեկատվական համակարգը սպասարկող համակարգիչը և համակարգչին միացվող «Արաքս 3USB» սարքը դարձել են շահագործման համար ոչ պիտանի։ Ըստ շուկայի ուսումանասիրության անհրաժեշտ պարամետրերով համակարգչի նախահաշվային գինը կազմում է շուրջ 400,000 ՀՀ դրամ, իսկ սարքը պատրաստվում և վաճառվում է ք. Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի կողմից ըստ ճշտված տվյալների սարքի գինը 360,000 ՀՀ դրամ է։
Միաժամանակ, «Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ն իր 2026 թվականի ապրիլի 8-ի գրությամբ (կցվում է) տեղեկացրել է, որ համակարգչային ծրագրային ապահովման պահանջների մասով առաջացել են փոփոխություններ և 2026 թվականի հուլիսի 14-ից Microsoft ընկերությունը դադարեցնելու է MS SQL Server 2016 սպասարկումը, ինչը նշանակում է, որ հայտնաբերված սխալների ուղղում իրենց կողմից չի կատարվելու՝ առաջարկելով հնարավորինս շուտ ապահովել է MS SQL Server 2019 Standart և բարձր տարբերակները՝ վերջին թարմացումներով։ Ոստի անհրաժեշտություն է առաջացել շտապ ձեռք բերելու համապատասխան հզորության թվով 3 համակարգիչ՝ վերոնշյալ փոփոխությունները ապահովելու նպատակով։ Ըստ շուկայի ուսումանասիրության անհրաժեշտ պարամետրերով համակարգիչներից մեկի նախահաշվային գինը կազմում է շուրջ 600,000 ՀՀ դրամ, իսկ մյուս երկուսինը՝ 600,000 ՀՀ դրամ (2 x 300,000)։
Միաժամանակ անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերելու 8 հատ համակարգիչ՝ 2,400,000 ՀՀ դրամ (8 x 300,000), համակարգչային մկնիկ լարով 10 հատ՝ 40,000 ՀՀ դրամ (10 x 4,000), անխափան սնուցման աղբյուրներ 20 հատ՝ 300,000 ՀՀ դրամ (20 x 15,000), պատճենահանման մեքենաներ 2 հատ՝ 300,000 ՀՀ դրամ (2 x 150,000) և տպիչ սարքեր 5 հատ՝ 500,000 ՀՀ դրամ (5 x 100,000)։
Արդյունքում Կոմիտեի կարողությունների զարգացման համար անհրաժեշտ կլինի 5,500,000 ՀՀ դրամ։
Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
2026 թվականի պետական բյուջեում կատարել փոփոխություն 1079 «Պետական գույքի կառավարում» ծրագրի 11003 «Պետական գույքի հաշվառման, գույքագրման, գնահատման, անշարժ գույքի պահառության, սպասարկման աշխատանքների և աճուրդների իրականացման ծառայություններ» միջոցառմանը Կառավարական 2 և 3 շենքերում պահնորդական ծառայությունների ձեռքբերման նպատակով հատկացված 225,900,000 ՀՀ դրամից գնման գործընթացներում առաջացել է խնայողություն 53,521,240 ՀՀ դրամի։
Առաջարկում ենք խնդրի կարգավորման նպատակով 14,500,000 ՀՀ դրամը վերոնշյալ գումարից հատկացնել 1079 ծրագրի 11003 միջոցառմանը՝ Կառավարական 2 շենքի օդափոխության համակարգի վերազինման և 5,500,000 ՀՀ դրամը՝ 1079 ծրագրի 31001 միջոցառմանը՝ Կոմիտեին առաջնահերթ անհրաժեշտ համակարգչային տեխնիկայով ապահովման նպատակով։
Միաժամանակ նախատեսվում է 53,521,240 ՀՀ դրամ խնայողության չօգտագործված մասը՝ 33,521,200 ՀՀ դրամը վերադարձնել 1139 «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծրագրի 11001 «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» միջոցառմանը։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված
ինստիտուտները և անձինք
«Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից։
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման պարագայում Կառավարական 2 շենքում տեղակայցված պետական մարմինների, ինչպես նաև Կոմիտեի մի շարք ստորաբաժանումների աշխատանքային գործունեության համար բնականոն պայմանների ապահովում։
Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություն չի նախատեսվում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված Կառավարության ստանձնած հանձնառություններից, մասնավորապես՝ պետական գույքի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով առանձնացնել բարելավման կարիք ունեցող և հետագայում օտարման ոչ ենթակա, որպես պետական սեփականություն պահպանվող գույքը։