670 միլիոն դրամի գործով դատախազը հայցապահանջին կից ապացույցներ է նշել, բայց չի տրամադրել դրանք

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվեց 670 միլիոն դրամի բռնագանձման պահանջով գործի քննությունը։ Գործով պատասխանողներ են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը։ Նիստի սկզբում դատարանը որոշեց շարունակել գործի քննությունը Յուրի Խաչատուրովի մասնակցությամբ՝ արձանագրելով, որ նա պատշաճ ծանուցված է եղել։ Օրվա առաջին քննարկվող հարցը կրկին վերաբերում էր լրատվամիջոցների կողմից դատական նիստի նկարահանմանը։ Լրատվամիջոցները դիմել էին դատարանին՝ տեսանկարահանման և ուղիղ հեռարձակման թույլտվություն ստանալու համար։ Սակայն դատարանը հերթական անգամ չթույլատրեց տեսաձայնագրումն ու ուղիղ հեռարձակումը։ Տեսաձայնագրմանը նախ առարկեց Դատախազ Նորայր Նազարյանը, ապա նրան միացավ նաև Պատասխանող Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Ստեփանյանը։

Դատախազությունը առարկությունը հիմնավորում է առկա մտահոգություններով, որոնք կողմի գնահատմամբ օբյելտիվ են։ Պատասխանող կողմի ներկայացուցիչները սակայն այս փուլում Գաղտնի տեղեկություններին առնչվող հարց չեն տեսնում։

Պատասխանող Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը ևս առարկեց տեսանկարահանման միջնորդությանը։ Այսպիսով նիստի ընթացքը ձայնագվել է։

Նիստի ընթացքում ի թիվս այլնի քննարկվեց պատասխանող կողմի նախորդիվ ներկայացված միջնորդությունը՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին, ինչպես նաև  Արդարադատության նախարարությունից և դատախազությունից լրացուցիչ փաստաթղթեր ստանալու վերաբերյալ։

Leave a Comment